Բողոքի երթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել. 3 անձ կասկածյալի կարգավիճակ ունի
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բողոքի երթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել. 3 անձ կասկածյալի կարգավիճակ ունի

Բողոքի երթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել. 3 անձ կասկածյալի կարգավիճակ ունի

ՀՀ  դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ  2020թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում արձանագրված՝ նույն օրը Երևան քաղաքում անցկացվող բողոքի երթի ընթացքում տեղի ուենցած միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները: InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է  տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան-Հր.Քոչար փողոցների խաչմերուկում, մի խումբ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել քաղաքացի Դ.Ղ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Բացի այդ, նշված միջադեպի ժամանակ անհայտ անձը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բռնություն է գործադրել մեկ այլ անհայտ անձի նկատմամբ: 

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի բաժանմունքում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև առերևույթ բռության ենթարկված մյուս անձի ինքնությունը, 2 անձ ճանաչվել է տուժող: Քննչական և դատավարական համապատասսխան գործողություններով հաստատվել է մի խումբ անձանց կողմից վերջիններիս ծեծի ենթարկելու և հայհոյանքներ հնչեցնելու հանգամանքը:

Արդյունքում պարզվել է, որ նշված միջադեպի ժամանակ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել և տուժողներից մեկի նկատմամբ առերևույթ բռնություն է գործադրել Էջմիածին քաղաքի բնակիչ հանդիսացող Խ. Մ.-ն, վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով հանցաքննվել է կասկածյալի դատավարական կարգավիճակում:

Պարզվել է նաև, որ մյուս տուժողի նկատմամբ խմբի կազմում, բռնությամբ զուգորդված խուլիգանությունն առերևույթ կատարել են Արտաշատ քաղաքի բնակիչներ Շ. Թ.-ն և Ս. Պ.-ն: Վերջիններս կասկածվում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ:

Նշված երեք անձանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Թեմայի այլ նորություններ