Բնապահպանության և ընդերքի, շուկայի վերահսկողության, առողջապահական եւ աշխատանքի, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության և սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինների ուժեղացված ստուգումները շարունակվում են
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բնապահպանության և ընդերքի, շուկայի վերահսկողության, առողջապահական եւ աշխատանքի, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության և սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինների ուժեղացված ստուգումները շարունակվում են

Բնապահպանության և ընդերքի, շուկայի վերահսկողության, առողջապահական եւ աշխատանքի, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության և սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինների ուժեղացված ստուգումները շարունակվում են

InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Կառավարության լրատվության բաժնից տեղեկացավ, որ բնապահպանության և ընդերքի, շուկայի վերահսկողության, առողջապահական եւ աշխատանքի, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության և սննդամթերթի ամվտանգության տեսչական մարմինների ուժեղացված ստուգումները շարունակվում են։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ կիրակի օրը նույնպես շարունակել են խստացված ստուգայցերը։ Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները։ ՀՀ ԲԸՏՄ տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Ծաղկաձոր քաղաքի հրապարակում, եկեղեցու և ճոպանուղու հարակից տարածքներում վերահսկվել են մարդկային կուտակումների բացառումը, պարտադիր դիմակ կրելու, անկանոն հերթեր չառաջացնելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջների կատարումը։

Դիտարկումների արդյունքում գրանցվել են խախտումներ և թերություններ, որոնք շտկվել են տեղում։ Տեսուչների ցուցումով ոստիկանները դիմակ չկրելու համար 3 անձի նկատմամբ կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Նշենք, որ ԲԸՏՄ մշտադիտարկումները մշտապես զուգորդվում են հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման և բացատրական աշխատանքներով։

Պարետատան որոշումներով սահմանված նորմերի նկատմամբ վերահսկողական գործառույթները Տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա ռեժիմով։

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկման գործընթաց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Մի շարք խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում՝ կապված դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների ու ջերմաչափման գրանցամատյանների հետ: ՇՎՏՄ տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է: Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Հաշվի առնելով ամռան շրջանում հանգստացողների մեծ թիվը, ըստ այդմ՝ անվտանգության կանոնների չպահպանման դեպքում կորոնավիրուսով վարակվելու ավելի բարձր ռիսկերը՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը վերջին շրջանում ուշադրությունը կենտրոնացրել է հանգստյան տների վրա։ ԱԱՏՄ տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

ԱԱՏՄ-ն ոչ աշխատանքային օրով ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր եւս Ծաղկաձորում է անցկացրել։ Այստեղ մի շարք խոշոր հյուրանոցներում էական խախտումներ են արձանագրվել։ Ամենամտահոգիչ խախտումներն առնչվում են ախտահանման աշխատանքներին․ դրանց իրականացոմն ու գրանցումը գրանցամատյաններում կատարվում են զգալի թերություններով։ Հաճախ չեն պահպանվում փակվող աղբամանների, աշխատողների ջերմաչափման ու դրա գրանցամատյանի վարման, լողավազաններում անվտանգության ապահովման եւ այլ նորմեր։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է, որ ՀՀ պարետի 230-Ն որոշմամբ՝ նոր կանոններ են սահմանվել մարզասրահներում եւ լողավազաններում անվտանգության պահպանման համար։ Մասնավորապես, յուրաքանչյուր մարզասարքի կողքին՝ տեսանելի վայրում, անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն։ Մինչդեռ շատ հանգստյան տներում այս ու այլ նորմեր պարզապես խախտված են։ Այսօր եւս մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

ԱԱՏՄ խստացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են ողջ հանրապետությունում։

ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու և համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով կիրակի օրը՝ օգոստոսի 2-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները շարունակել են ուժեղացված և լայնածավալ հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և Կենտրոնից դուրս եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ ինչպես շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ հանրային տրանսպորտի կանգառի կետերում: ՔՏՀԱՏՄ տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարված վերահսկողության արդյունքում և՛ կանոնավոր երթուղիներում, և՛ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում չեն հայտնաբերվել այնպիսի խախտումներ, որոնք ենթակա լինեին կիրառելու վարչական պատասխանատվության միջոցներ:

Դիտարկման արդյունքում հայտնաբերված որոշ թերությունների համար տեղում տրվել են դրանք անհապաղ շտկելու պարտադիր կատարման ցուցումներ:

Վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, ՏՄ մասնագետների կողմից իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ:

Հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունն ապահովվելու նպատակով ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից ամենօրյա մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։

ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր հյուրանոցային համալիրների հանրային սննդի օբեկտներում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում արձանագրված իրավիճակը փաստում է, որ տնտեսավարողները մեծավ մասամբ պահպանում են սահմանված նորմերը: ՍԱՏՄ տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Մասնավորապես, Տավուշի և Լոռու հանգստյան տների հանրային սննդի օբյեկտներից միայն մի քանիսում են թերացել ՀՀ պարետի որոշումներ անվերապահ կատարման հարցում. դիտարկվել են աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու դեպքեր: Միայն մեկ կազմակերպությունում արձանագրվել են նաև ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների վարման, սանհանգույցում համապատասխան ախտահանիչ միջոցների բացակայության դեպքեր:

ՍԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը, ինչը կորոնավիրուսի դեմ պայքարի տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի։ Դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների: Ստուգայցերը շարունակվելու են:

Թեմայի այլ նորություններ