Բավական երկար եմ մտածել այս առաջարկն ընդունելուց առաջ․ Երեւանը նոր փոխքաղաքապետ ունի
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    19 կմ/ժ
  • Լոռի 7°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    88%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բավական երկար եմ մտածել այս առաջարկն ընդունելուց առաջ․ Երեւանը նոր փոխքաղաքապետ ունի

Բավական երկար եմ մտածել այս առաջարկն ընդունելուց առաջ․ Երեւանը նոր փոխքաղաքապետ ունի

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվեց ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանը։

Նա ամբիոնից ընթերցեց իր կենսագրությունը, թե որտեղ է կրթություն ստացել ու հետագայում աշխատել։ Ապա, ավագանու անդամներից որոշները հարցեր տվեցին Մելքոմ Մելքոմյանին, մի քանիսն էլ բարի երթ մաղթելով պատրաստակամություն հայտնեցին նոր փոխքաղաքապետի հետ աշխատելու։

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, որն ի դեպ հենց սկզբից էր բարձրաձայնել Մելքոմյանի նշանակման հետ իր անհամաձայնությունը, բարձրաձայնեց, Երեւանի անգամ «ամենաուժս» ֆիլմում չէր կարող տեսնել, որ իրավաբանը կարող է դառնալ մշակույթի գծով փոխքաղաքապետ։ Ոլորտը, որը պիտի ղեկավարի փոխքաղաքապետը, Խաչատրյանի համոզմամբ՝ Մելքոմյանը չի տիրապետում։ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նկատեց, որ ամենայն հարգանքով է վերբերում Խաչատրյանի կարծիքին, եւ հույս ունի ապագայում իր աշխատանքով նրան հակառակն ապացուցել։ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նաեւ հավելեց, որ բավական երկար մտածել է այս առաջարկն ընդունելուց առաջ, գնահատել է իր կարողությունները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ Գայանե Մելքոմ Մելքոմյանը Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում փոխարինելու կգա արդեն նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին։ Դեկտեմբերի 6-ին Երևանի Տիգրան Վիրաբյանը հայտնել էր, որ պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել։ Նա պարզաբանել էր, որ Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ է ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:
 

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության՝ կառավարության հրաժարականի պահանջով հարցն այսօր չներառվեց Երևանի ավագանու նիստի օրակարգ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հիշեցրեց, որ «Լույս» խմբակցությանն արդեն տեղեկացրել են, որ դրա համար անհրաժեշտ է ավագանու անդամների մեկ երրորդի ստորագրությունը, արդյոք կա՞ն այդ ստորագրությունները:

Դավիթ Խաժակյանը պատասխանեց, թե մատնանշված դրույթը վերաբերում է արտահերթ նիստ հրավիրելուն, ոչ թե հերթական նիստի օրակարգում ավագանու անդամների առաջարկները քվեարկության դնելուն: «Իմ քայլից» շարունակեցին պնդել, որ մեկ երրորդի ստորագրությունն անհրաժեշտ է: Օրակարգը ձևավորված է, ուստի նոր հարց չի կարող տեղ գտնել:

Ավելի ուշ իր ելույթում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, թե իշխանությունը լեգիտիմ չէ, և կոչ արեց Երևանի քաղաքապետին ու «Իմ քայլը» խմբակցությանը հեռանալ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարուքյանը հակադարձեց, որ ինքը Երևանի քաղաքապետարանի աշխատանքը գնահատում է շատ բարձր:

«Երևանցիները շատ լավ գիտակցում են և գիտեն, որ ամենաշատը Երևան համայնքին այս երկու տարվա մեջ ամենամեծ վնասը պատճառել ենք հենց դուք»,- ասաց Մարությանը:

Խաժակյանի՝ տեղից հակադարձումներին Մարությանը կոչ արեց հանգստանալ:

Թեմայի այլ նորություններ