Բարձր ռիսկայնության քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները. Հայկ Մարության
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բարձր ռիսկայնության քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները. Հայկ Մարության

Բարձր ռիսկայնության քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները. Հայկ Մարության

Բարձր ռիսկայնության 4-րդ աստիճան ունեցող քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը ոլորտը վերահսկող կառույցների պատասխանատուներին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և ամենօրյա ստուգայցերի միջոցով հսկողություն սահմանել բոլոր օբյեկտներում:

***
Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքները կահավորել հատուկ նշաններով և պահպանել անհրաժեշտ մաքրություն: Հաշվի առնելով քաղաքում նկատվող թերացումները՝ քաղաքապետը հանձնարարել է տեխբնութագրերում խստացնել որոշ կետեր:

***
Հանձնարարվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը՝ բաց թափքով շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկումը քաղաքում արգելելու նպատակով: Հաճախ, որոշ շինարարական կազմակերպություններ խախտում են սահմանված կարգն ու աղտոտում քաղաքի փողոցները, ինչպես նաև չեն պահպանում անվտանգության կանոնները:

***
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում ստեղծված վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով Աջափնյակ վարչական շրջանում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Մի շարք փողոցներում նատրիումային լամպերը փոխարինվում են ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:

***
Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Զեկուցվել է, որ 3691 աղբամուղներից 2464-ն արեն իսկ փակվել է՝ ընդհանուր առմամբ բազմաբնակարաններում առկա աղբամուղների ավելի քան 66%-ը: Նշվել է նաև, որ փակված աղբամուղների տարածքում նկատելի են դարձել ապօրինի զավթումները: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բացառել նման դեպքերը:

***
Մայրաքաղաքում հաճախակիացել են հասարակական տրանսպորտի կանգառասրահները վնասելու դեպքերը: Հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ մշտական հսկողություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել քաղաքային գույքը վնասողներին:

***
Մայրաքաղաքում շարունակվում են Covid-19-ի դեմ պատվաստումները: Հոկտեմբերի 1-ի դրությամբ Երևանում պատվաստվել է 194 հազար 628 քաղաքացի:

Թեմայի այլ նորություններ