Բանակին նոր համազգեստ է պետք. Անդրանիկ Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    24%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    24%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    24%
    26 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Բանակին նոր համազգեստ է պետք. Անդրանիկ Քոչարյան

Բանակին նոր համազգեստ է պետք. Անդրանիկ Քոչարյան

«Բանակին նոր համազգեստ է պետք»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, որ համազգեստը կրող մարդը շատ կարևոր է. «Բայց, երբ առաջնային նայում ես, մինչ մարդու հետ շփվելը, համազգեսն իր մեջ ինչ-որ լիցք է պարունակում: Ոչ միայն տոնական համազգեստը, ամեն ինչ պետք է ինչ-որ նոր երանգ ունենա: Տարբերանշանները փոխել ենք ինչ-որ չափով, բայց դեռ հնի հոտը գալիս է: Ռուսաստանը ամբողջը փոխել է, անընդհատ փոխում է, լավացնում է, դարձնում է ավելի պրակտիկ ու ցանկալի: Այդ ցանկալիությունը պետք է արտացոլվի նաև համազգեստի միջոցով»:

Քոչարյանը նիստի ընթացքում ևս մեկ անգամ ընգծեց, որ Հայաստանում սկսվել են զորավարժություններ. «Զորավարժությունները պետք է անցկացնել պատվով: Այն առաջին հերթին պետք է ցույց տա, որ մենք ԶՈՒ-ն իրականանցնում է իր մարտական խնդիրը: Որքան էլ փորձեն ԶՈՒ-ին շեղել այդ խնդրից, չի ստացվելու և չի ստացվել: Բանակը միայն սպայական  կազմի մի մասը չէ, բանակն ավելի ընդգրկուն համակարգ է: Բանակի տերը ժողովուրդն է: Չի կարող որևէ մեկը սեփականաշնորհման ցանկություն ունենալ, դրվագներ եղել են, բայց այլևս այդպիսի բան չի լինի»:

Թեմայի այլ նորություններ