Բալային համակարգի ներդրումից հետո դեռ որևէ անձ չի զրկվել վարորդական իրավունքից. 1695 վկայական կասեցվել է վեց ամսով
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բալային համակարգի ներդրումից հետո դեռ որևէ անձ չի զրկվել վարորդական իրավունքից. 1695 վկայական կասեցվել է վեց ամսով

Բալային համակարգի ներդրումից հետո դեռ որևէ անձ չի զրկվել վարորդական իրավունքից. 1695 վկայական կասեցվել է վեց ամսով

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումից հետո տուգանային միավորների կիրառմամբ դեռևս որևէ վարորդ չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«1695 անձի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է 6 ամիս ժամկետով»,- հայտնեցին վարչությունից։

Հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվել ճանապարհային երթևեկության կանոնները բալային համակարգով ներդրված նորամուծություններին հարմարեցնելու ուղղությամբ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ ճանապարհային երթևեկության կանոնները տուգանային միավորների համակարգով ներդրված նորամուծություններին հարմարեցնելու անհրաժեշտություն չի առաջացել:

2020 թվականի 11 ամիսների ընթացքում տեսախցիկներով և արագաչափերով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացվել է 1 219 448 որոշում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է 171 673-ով կամ 12.3 տոկոսով։

«2020 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է մարդկային տուժածներով 3564 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 298, մարմնական վնասվածքներ ստացել 5189 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 758-ով կամ 17.5 տոկոսով, զոհերի թիվը 18-ով, մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը՝ 954-ով»,- ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-իցԸստ այդ համակարգիվարորդներին տարվա կտրվածքով տրամադրվում է 9 բալ։ Կատարելով խախտումներ վարորդի բալերն աստիճանաբար իջնում ենԿորցնելով բոլոր բալերըվարորդը կզրկվի վարորդական իրավունքից՝ հնարավորություն ունենալով հաջորդ տարի հանձնել քննություն և հետ ստանալ վարորդական իրավունքը:

Թեմայի այլ նորություններ