Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է «Ժպիտների Քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է «Ժպիտների Քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է «Ժպիտների Քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ մարտի 4-ին Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այս մասին հայտնեցին ‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› հիմնադրամից.

"Մարտի 4-ին ‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Շնորհավորում ենք Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, մաղթում ուժ, կորով և արդյունավետ աշխատանքի ի շահ քաղցկեղ ունեցող երեխաների։ Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Շնորհավորում ենք Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, մաղթում ուժ, կորով և արդյունավետ աշխատանքի ի շահ քաղցկեղ ունեցող երեխաների"։ 
 

 ‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› հիմնադրամի առաքելությունն է լինել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվար ճանապարհը։

Ներկա դրությամբ ‹‹Սիթի Օֆ Սմայլ›› բարեգործական հիմնադրամն աջակցել է շուրջ 400 շահառուի Հայաստանից, Արցախից՝ 2,5 տարվա ընթացքում տրամադրելով մոտ 700 մլն դրամ նրանց բուժման նպատակների համար։ Հիմնադրամն ամբողջությամբ հոգում է  Հայաստանում բուժման ծախսերը՝ ներառյալ լաբորատոր հետազոտությունները, քիմիաթերապևտիկ դեղորայքը, ճառագայթային բուժումները, վիրահատական և այլ միջամտությունները։

Հիմնադրամի գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ https://cityofsmile.org հասցեով։

Թեմայի այլ նորություններ