Բաբկեն Թունյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ու եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետների ուսանողների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բաբկեն Թունյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ու եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետների ուսանողների հետ

Բաբկեն Թունյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ու եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետների ուսանողների հետ

Փետրվարի 11-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,« Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ու եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետների չորրորդ կուրսի ուսանողների հետ, որոնք իրենց ճանաչողական պրակտիկան են անցկացնում Ազգային ժողովում:

Բաբկեն Թունյանը կարեւորել է նման հանդիպումները՝ ընդգծելով, որ դրանք առաջին հերթին անհրաժեշտ են հենց խորհրդարանականներին: Նրա խոսքով՝ այս հանդիպումը լավ առիթ է շփվելու այն սերնդի ներկայացուցիչների հետ, որոնք ապագայում կառավարելու են երկիրը:

Պատգամավորն ապագա դիվանագետներին ու լեզվաբաններին ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքը, մանրամասնել օրինագծերի քննարկման ընթացակարգը:

Հանձնաժողովի փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները հետքաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքականությամբ: Հարցերի առանցքում հայ-թուրքական հարաբերություններն էին, մասնավորապես՝ սահմանի հնարավոր բացման դրական ու բացասական կողմերը: Ուսանողներն անդրադարձել են նաեւ ռազմարդունաբերությանը, գնաճին, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձին վերաբերող հարցերի:

Պատասխանելով ռազմարդյունաբերությանն առնչվող հարցին՝ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ այն առաջին հերթին պայմանավորված է երկրի տնտեսության զարգացմամբ:

Հանդիպման ավարտին ուսանողները հավաստիացրել են՝ հանդիպումն  ընթացել է  անկաշկանդ մթնոլորտում, եւ  իրենք ստացել են հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Թեմայի այլ նորություններ