ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. նիստերի օրակարգում նախագահի ընտրության հարցն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. նիստերի օրակարգում նախագահի ընտրության հարցն է

Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը:

«14 տարի առաջ այս օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ՀՀ 10 քաղաքացիներ զոհվեցին՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել են հերթական նիստերի աշխատանքները: Մարտի 1-ին գումարված նիստերի աշխատանքում ընդգրկված է 29 հարց:

Խորհրդարանը կքննարկի «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Մարտի 1-ին խորհրդարանը կքննարկի նաև Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը:

Հանրապետության նախագահի ընտրության հարցն Ազգային ժողովը կքննարկի մարտի 2-ի առաջին հիմնական նիստում:

Թեմայի այլ նորություններ