ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը:

Մինչ նիստի մեկնարկը միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հակոբ Արշակյանն ու Յուրի Վորոբյովը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ:

«Այսօր Կրասնոյարսկում աշխատում ենք մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ անցկացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ արտագնա նիստը։

Ըստ Արշակյանի՝ օրակարգում երկու հիմնական հարց է.

Համայնքների դերը հայ-ռուսական տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացման գործում, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության, բարձր տեխնոլոգիաների զարգացման եւ թվայնացման տեմպերի արագացման մասին:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 11-ին Կրասնոյարսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսի հետ:

Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության խթանմանն առնչվող հարցեր:  Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր համայնքների ու մարզերի միջեւ գործուն կապերը: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ երկկողմ կապերի զարգացմանը նպաստող այս ներուժը պետք է լիարժեք եւ արդյունավետ օգտագործել:

Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ հայ-ռուսական դինամիկ երկխոսությունն այսուհետ եւս կզարգանա՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության եւ բարգավաճման:

Կողմերը քննարկել են Կրասնոյարսկի երկրամասի եւ Հայաստանի մարզերի միջեւ զարգացման հեռանկարները:

Թեմայի այլ նորություններ