ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը բերման էր ենթարկվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    14%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    14%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    14%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը բերման էր ենթարկվել

ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը բերման էր ենթարկվել

Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել երգչուհի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանին։ Նա բերման է ենթարկվել նախապատրաստվող նյութերի շրջանակում:

Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։ 

Նշենք նաև, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն այսօր հրաժարվել է ոստիկանության բաժնում բացատրություն տալ։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ Պետրոսյանը բերման է ենթարկվել անօրինական, նշելով որ ամեն ինչ սկսվել է քաղաքացու կողմից Պետրոսյանի հասցեին վիրավորանքներ հնչեցնելով, ինչից հետո տեղի է ունեցել շատ թեթեւ միջադեպ, որը որեւէ հետեւանք չի առաջացրել․ «Մեզ պարզաբանվեց, որ բերման ենթարկելը պայմանավորված է եղել այդ հաղորդմամբ, որում քաղաքացին նշել էր, որ ինքը դավաճան է անվանել Շուշան Պետրոսյանին, եւ վերջինս, ըստ քաղաքացու, իր նկատմամբ կիրառել է ծեծ, սակայն իրականությունը երկրորդ մասով մի փոքր այլ է, մենք այդ մասին ավելի ուշ փուլում կխոսենք, առաջին մասով, այո, համապատասխանում է իրականությանը, քաղաքացին, խանութում գտնվելով, ավելի լուրջ վիրավորանքներ է հասցրել Շուշան Պետրոսյանին»։

Հարցին, թե ինչպես է ոստիկանությունը մեկնաբանել այն փաստը, որ անձը բերման է ենթարկվել առանց նախապես ծանուցվելու, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, որ, ըստ ոստիկանության,  իրենք փորձել են գտնել, չեն կարողացել եւ ստիպված են եղել բերման ենթարկել․ «Սրա հետ կապված մենք ունենք առարկություն, որովհետեւ Շուշան Պետրոսյանին գտնելը, մեղմ ասած, մեծ դժվարություն չէ, եւ մենք պատրաստ ենք գնալ, ըստ կարգի՝ ներկայացնել բացատրություն, բայց քանի որ բերման ենթարկեցին, մենք այս փուլում բացատրություն չտվեցինք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անօրինական, անընդունելի ենք համարում լուսաբացին գալն ու բերման ենթարկելը, այն էլ, մեղմ ասած, այսպիսի նվազ վտանգավորության միջադեպի կապակցությամբ եւ առանց ողջամիտ միջոցներ ձեռնարկելու նրան գտնելու եւ բաժին հրավիրելու համար»։

Փաստաբանի խոսքով՝ ոստիկանները նշել են, թե երեկ այցելել են Շուշան Պետրոսյանի բնակարան՝ նրան բաժին հրավիրելու, դուռը թակել են, սակայն տանը մարդ չի եղել․ «Շուշան Պետրոսյանը որոշակի ժամանակ անցկացրել է դրսում՝ մասնակցելով «Արժանապատվության երթ»-ին, բայց միեւնույն ժամանակ նրա որդին եղել է տանը, եւ եթե գային, պետք է որ տեղյակ լիներ: Դրանից բացի՝ Շուշան Պետրոսյանի հեռախոսահամարը հեշտությամբ կարող էին գտնել եւ զանգահարել»,- ասաց Մելիքյանը՝ հիշեցնելով, որ Պետրոսյանը օրեր առաջ նաեւ հրապարակավ է հայտարարել, որ պատրաստ է ոստիկանության հարցերին պատասխանել, եթե այդպիսիք լինեն․ «Այսինքն՝ դրա մասին եղել է հրապարակում, եւ որեւէ պատճառ չկար խուսափելու, առավել եւս, որ որեւէ կրիմինալի մասին խոսք լինել չի կարող»։ Մելիքյանը նշեց, որ կատարվածում հատուկ միտում են տեսնում։

Շուշան Պետրոսյանի բերման ենթարկելուն արձագանքել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ արագ արձագանքման խումբ ուղարկվելով Կենտրոնի բաժին։ Մեր հարցին՝ Պետրոսյանը որեւէ բողոք հասցեագրե՞լ է ՄԻՊ-ին, Մելիքյանը բացասական պատասխան տվեց։ «Ես ուզում եմ հատուկ նշել, որ բերման ենթարկելու անօրինականությունից բացի՝ որեւէ բողոք չունենք, ոստիկանության ծառայողների վերաբերմունքը եղել է դրական, իրենց գործողությունները կատարելիս եղել են պրոֆեսիոնալ, մենք բաժնում մնացել ենք մեկ ժամից մի փոքր ավելի, եւ նրանք թղթաբանությունը իրականացրել են հնարավորինս արագ»,- ասաց նա։

Մոտ մեկ ժամ առաջ երգչուհի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը դուրս է եկել ոստիկանության բաժնից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: 

Թեմայի այլ նորություններ