Ազգային ժողովում քննարկվել են խորհրդարանական բարեվարքության եւ դրան առնչվող օրենսդրության քարտեզագրմանը վերաբերող զեկույցները
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Ազգային ժողովում քննարկվել են խորհրդարանական բարեվարքության եւ դրան առնչվող օրենսդրության քարտեզագրմանը վերաբերող զեկույցները

Ազգային ժողովում քննարկվել են խորհրդարանական բարեվարքության եւ դրան առնչվող օրենսդրության քարտեզագրմանը վերաբերող զեկույցները

InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԺ լրատվության բաժնից տեղեկացավ, որ հուլիսի 28-ին Ազգային ժողովում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մշակված խորհրդարանական բարեվարքության եւ դրան առնչվող օրենսդրության քարտեզագրմանը վերաբերող զեկույցների քննարկում: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Վերոնշյալ երկու կազմակերպությունների փորձագետները նախորդ ամիսներին ուսումնասիրել են խորհրդարանական բարեվարքության եւ էթիկայի մասով Հայաստանի օրենսդրությունը, պարզել օրենսդրական բացերն ու կարգավորման անհրաժեշտություն ունեցող դրույթները: Քննարկման ընթացքում ներկայացվել է զեկույցների բովանդակությունը, օրենսդրական բացերի կարգավորման կոնկրետ լուծումներ են առաջարկվել:

Նշենք, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի հետ համատեղ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նպատակն է հզորացնել Ազգային ժողովը պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում՝ օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում: Աջակցությունն Ազգային ժողովին խորհրդարանական բարեվարքության համակարգի բարելավմանն ուղղված քայլերում եւս ներառված է ծրագրի նպատակներում:

Թեմայի այլ նորություններ