Այսուհետ՝ միայն դիմակով․ պարետի որոշումն այսօրվանից ուժի մեջ է
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այսուհետ՝ միայն դիմակով․ պարետի որոշումն այսօրվանից ուժի մեջ է

Այսուհետ՝ միայն դիմակով․ պարետի որոշումն այսօրվանից ուժի մեջ է

Այսօրվանից տնից դուրս գալիս առաջին անհրաժեշտության իրերին՝ հեռախոսին, դրամապանակին, բանալիներին, ավելանում է նաև դեմքի պաշտպանիչ դիմակը։

Հանրային բաց վայրերում շրջելիս ոչ միայն պետք է ունենալ դիմակ, այլև այն կրելը պարտադիր է: Դիմակը պետք է կրել ամենուր՝ և՛ հանրային բաց, և՛ փակ վայրերում, և՛ մեքենայի մեջ, և՛ հանրային տրանսպորտում, և՛.․․ և՛․․․

Պարետի որոշումն արդեն ուժի մեջ է: 

Առանց դիմակի շրջող մարդիկ կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանվելով նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ 

Պարետատան նոր որոշմամբ՝ պետք է մեքենայում գտնվող ուղևորն ու վարորդը լինեն դիմակներով, և կապ չունի՝ նրանք մեկ ընտանիքի անդամներ են, հարազատներ կամ ամուսիններ՝ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցանկացած մեքենայի մեջ 1-ից ավելի անձինք երթևեկելիս, եթե մեքենայում 1-ից ավելի մարդ  կա, ուրեմն բոլորն առանց բացառության պետք է լինեն դիմակով, և դիմակով չլինելը բերելու է խստագույն վարչական պատասխանատվության: Դիմակի կրման կանոնները և ձեռքերի ախտահանման կանոնները պահպանելով՝ մենք նվազեցնում ենք կորոնավիրուսակիրների թիվը: Մենք եկել ենք եզրակացության, որ անգամ տանը պատրաստված, ինքնագործ դիմակները կարող են պաշտպանել քաղաքացիներին կորոնավիրուսի վտանգներից»,- նշեց վարչապետը:

Այսօր վարչապետը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Կառավարության այլ անդամներ օրը մեկնարկել են ֆլեշմոբով՝ հիշեցնելով դիմակ կրելու անհրաժեշտության և անխուսափելիության մասին։

«Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որևէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»,- իր նկարներին կից գրառել է վարչապետը։

Թեմայի այլ նորություններ