Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. Եռաբլուր են այցելել պաշտպանության նախարարն ու բարձրաստիճան զինվորականները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. Եռաբլուր են այցելել պաշտպանության նախարարն ու բարձրաստիճան զինվորականները

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. Եռաբլուր են այցելել պաշտպանության նախարարն ու բարձրաստիճան զինվորականները

Այսօր՝ մարտի 5-ին, ՀՀ առաջին պաշտպանության նախարար, Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 63 տարեկան:

Սպարապետի ծննդյան կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելու համար «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ու բարձրաստիճան զինվորականները՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ:

Ծաղիկներ են խոնարհվել նաև զորավար Անդրանիկ Օզանյանի, ինչպես նաև  հանուն հայրենիքի նահատակված զինծառայողների շիրիմներին:

Բարձրաստիճան պաշտոնյաների թվում նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը, ով հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ եթե Գլխավոր շտապի պետը դառնա Պաշտպանության փոխնախարարը, ապա բանակը կքաղաքականացվի, պատասխանեց.«Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի»:

Հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ ինքը կնշանակվի Գլխավոր շտապի պետ, Կամո Քոչունցը չպատասխանեց.«Լավ մնացեք, շնորհակալություն»:

Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ է եղել 1999 թվականի հունիսի 11-ից մինչեւ իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը:

Նա իր ակտիվ գործունեությունն սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում մասնակցել է ռազմական գործողությունների՝ մինչեւ 1994 թվականը, երբ կնքվեց «զինադադար», ու դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի պատմության հզոր քաղաքական գործիչներից մեկը:

Վազգեն Սարգսյանին տրվել է հերոսական սպարապետ պատվանունը, քանի որ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության եւ Հայկական բանակի կայացման գործում: 

Շնորհվել է Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի ազգային հերոս բարձրագույն կոչումները:

Թեմայի այլ նորություններ