Այսօր լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այսօր լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Այսօր լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

2021 թվականի դեկտեմբերի 17-ին լրանում է Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այդ առիթով Հայաստանի Հանրապետության Հայաստան-Ռումինիա խորհրդարանական բարեկամական խմբի և Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել:

«Հայ-ռումինական բարեկամությունը խոր պատմական արմատներ ունի, և պատահական չէ, որ Ռումինիան առաջին պետություններից է, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ 1991 թ. դեկտեմբերի 17-ին: Ավելին` խորհրդարանական մակարդակով համագործակցությունը մեր պետությունների միջև սկսվել էր ավելի վաղ, երբ Ռումինիայի խորհրդարանի դիտորդները ներկա էին Հայաստանի անկախության 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեին:

Հենց սկզբից մեր համագործակցության կարևոր ոլորտներից մեկը եղել է խորհրդարանական հարթությունը: Երեք տասնամյակի ընթացքում Հայաստան-Ռումինիա միջխորհրդարանական բարեկամության խմբերը խորացրել և ընդլայնել են երկկողմ հարաբերությունները՝ ստեղծելով ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են միջխորհրդարանական կապերը, մշակույթը, կրթությունը, գիտությունը, սպորտը և այլն:

Ռումինիայի խորհրդարանը ԵՄ անդամ երկրների առաջին խորհրդարաններից էր, որը 2018 թ. վավերացրեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եվրոպական տարբեր հարթակներում համագործակցությունը հայ-ռումինական խորհրդարանական գործընկերության հիմնական տարրերից է:

Մենք վերահաստատում ենք 2021 թ. ապրիլի 27-ին Ռումինիայի խորհրդարանի երկու պալատների լիագումար նիստում Հայոց ցեղասպանության վերաբերյալ պարբերական լսումների կարևորությունը և բարձր ենք գնահատում ռումինացի խորհրդարանականների հայտարարությունները Ռումինիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտության մասին:

Մենք շարունակում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և հավատարիմ ենք մեր պարտավորություններին` կատարելու եվրոպական հեղինակավոր կառույցների որոշումները՝ համապարփակ միջազգային աշխարհակարգի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով, խթանելով կայուն զարգացումը և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը Եվրոպայում ու եվրոպական հարևանության երկրներում:

Մենք նաև հավատարիմ ենք մեր երկրների կառուցողական և ներառական երկխոսությանն ու կշարունակենք աշխատել միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ՝ շոշափելի օգուտ բերելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային մակարդակով; Մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը ներկա գլոբալ մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ, այդ թվում պայքարելու ենք կլիմայի փոփոխության և COVID-19 համաճարակի դեմ, ինչպես նաև աջակցելու ենք միջազգային խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման խնդիրների լուծմանը»,- նշված է հայտարարության տեքստում:

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«1991 թ. այս օրը՝ դեկտեմբերի 17-ին, Հայաստանն ու Ռումինիան հաստատել են դիվանագիտական հարաբերություններ: Ռումինիան Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցած առաջին պետությունն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը, և մենք ջերմությամբ ենք հիշում այդ փաստը:

Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ հիմնված փոխադարձ վստահության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև առկա համակրանքի վրա: Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի քայլերը՝ հայկական մշակութային ժառանգությունը Ռումինիայում պահպանելու և հայ համայնքին աջակցելու գործում:

Մենք պատրաստակամ ենք ընդլայնել Ռումինիայի հետ փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Այս հոբելյանական օրը Ռումինիայի ժողովրդին մաղթում ենք բարգավաճում և բարեկեցություն»:

Թեմայի այլ նորություններ