Այսօր ձեր մասնագիտական տոնն է, բայց նաև՝ մեր շնորհակալության օրը. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է բուժաշխատողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այսօր ձեր մասնագիտական տոնն է, բայց նաև՝ մեր շնորհակալության օրը. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է բուժաշխատողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրելի՛ բուժաշխատողներ,

Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։

Այսօր ձեր մասնագիտական տոնն է, բայց նաև՝ մեր շնորհակալության օրը։ Ես միանում եմ ձեր հասցեին հնչող երախտագիտության բոլոր խոսքերին և ասում.

Շնորհակալությո՛ւն, բժիշկ,

Շնորհակալությո՛ւն, բուժքույր ու բուժեղբայր,

Շնորհակալությո՛ւն, մայրապետ ու սանիտար,

Շնորհակալությո՛ւն, շտապօգնության վարորդ և տեխնիկական աշխատակիցներ,

Շնորհակալությո՛ւն, ապագա բժիշկ, որ ուսումդ ժամանակավոր փոխարինել ես քո ապագա տնով՝ հիվանդանոցով․․․

Շնորհակալություն, բուժհիմնարկների ղեկավարներ:

Շնորհակալությո՛ւն բոլորիդ։

Որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ դուք անում եք հատկապես այս օրերին։ Համավարակի հետևանքով ստեղծված համաշխարհային խառնաշփոթի մեջ կա մի անձեռնմխելի արժեք։ Դա հարգանքն ու խոնարհումն է ձեր առջև, սիրելի՛ բուժաշխատողներ։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին: 

Աղբյուր` ՀՀ Նախագահի աշխատակազմ

Թեմայի այլ նորություններ