Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Համլետ Հաջոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 50 տարեկան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Համլետ Հաջոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 50 տարեկան

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Համլետ Հաջոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 50 տարեկան

Համլետ Հաջոյանը ծնվել է 1970 թ.-ին: Ազգությամբ եզդի Համլետը երկար տարիներ բնակվել էր Երևանում։ 1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ որպես հրետանավոր: 1992 թ.-ին, երբ հիմնադրվեց Հայոց կանոնավոր բանակը, նա զինվորագրվեց և մասնակցեց Արցախյան պատերազմին:

Պատերազմի ավարտից հետո Համլետը Երևան չի վերադարձել, մնացել էր Արցախում, ամուսնացել, ընտանիք կազմել ու հաստատվել բնակվելու Քաշաթաղի շրջանում։ Նա դպրոցում դասավանդում էր նախնական զինվորական պատրաստություն, իսկ ազատ ժամանակ զբաղվում գյուղատնտեսությամբ։ Պահեստազորային Հաջոյանը 2016թ.-ի ապրիլին կամավոր մեկնել է ռազմաճակատ, ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին: Զոհվել է ապրիլի 14-ին, Թալիշի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից:

Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով։ 

Աղբյուր` Արցախպրես

Թեմայի այլ նորություններ