ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում է արել․
Մի քանի անգամ ասել եմ, որ COVID-19-ի բուժմամբ զբաղվող բուժհաստատություններում ընտանեկան մթնոլորտ է հաստատված՝ բուժանձնակազմի եւ հիվանդների միջեւ: Այս դրվագը կարծում եմ՝ ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են իրենք՝ կորոնավիրուսով վարակված մարդիկ եւ նրանց հարազատները իրենց մատուցվող առողջապահական ծառայությունների մասին: Բայց իհարկե, ավելի լավ է չառնչվել այդ ամենի հետ: Այնպես որ՝ Կրիր դիմակ, փրկիր կյանքեր։