Այնպես եղավ, որ մեզանից յուրաքանչյուրը ռազմիկ ու մարտիկ է. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այնպես եղավ, որ մեզանից յուրաքանչյուրը ռազմիկ ու մարտիկ է. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում

Այնպես եղավ, որ մեզանից յուրաքանչյուրը ռազմիկ ու մարտիկ է. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում

«Մենք բոլորս այժմ զինվորներ ենք, մեզանից յուրաքանչյուրն է մարտիկ»:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում։

«Երբ ես առաջադրվում էի նախագահի պաշտոնում, ես ասում էի, որ մեզանից յուրաքանչյուրը նախագահ է: Որովհետև մենք բոլորս պատասխանատու ենք մեր պետության համար, մեր գեղեցիկ Ուկրաինայի համար: Եվ հիմա այնպես եղավ, որ մեզանից յուրաքանչյուրը ռազմիկ ու մարտիկ է:

Ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կհաղթի, փառք Ուկրաինային»,- ասել է նա։

4 օրվա ընթացքում Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով 16 ուկրաինացի երեխա է զոհվել, 45 երեխա՝ վիրավորում ստացել:

Այս մասին իր այսօրվա տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ ուկրաինացի զինվորները խիզախորեն կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Նա հավելել է, որ Ուկրաինան ունի հզոր միջազգային աջակցություն ու իրենց կողքին է ամբողջ Եվրոպան:

Հիշեցնենք՝ իրավիճակն Ուկրաինայում ու Դոնբասում ծայրաստիճան լարված է: Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները համապատասխան փաստաթղթերով դիմել են ՌԴ-ին ռազմական օգնության խնդրանքով, ինչը բավարարվել է, և Դոնբասում մեկնարկում է ռազմական գործողություն:

Այս հայտարարությանը հետևեց Ուկրաինայի նախագահի հայտարարությունն առ այն, որ իրենք պատրաստ են պաշտպանել երկրի «տարածքային ամբողջականությունը», ինչից հետո Զելենսկիի հրամանագրով երկրում ռազմական դրություն հայտարարվեց, իսկ ավելի ուշ՝ համընդհանուր մոբիլիզացիա ու պարետային ժամ:

Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Արևմտյան երկրներն ու մի քանի տասնյակ միջազգային կառույցներ շարունակաբար պատժամիջոցներ են սահմանում ՌԴ-ի դեմ, սակայն, չնայած դրան, ռազմական գործողությունները շարունակվում են արդեն մի քանի օր: 

Կան մեծաթիվ զոհեր ու վիրավորներ, գերիներ՝ երկու կողմերից էլ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հայտնում են հակամարտ երկրի մեծաթիվ տեխնիկայի կորուստների մասին:

Պաշտոնական Կիևը հաստատել է նաև մի քանի օդանավակայանների, Չեռնոբիլի ատոմակայանի, Մետիոպոլ, Սչաստյե, Ստանիցա-Լուգանսկայա, Խարկով, Բերդյանսկ քաղաքների ու ևս մի քանի բնակավայրերի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին: 

Թեմայի այլ նորություններ