Ավտովթար Երևանում. Hyundai ավտոբուսը բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, այնուհետև կայանված Opel-ին, իսկ հետո՝ ծառին. ծառն արմատախիլ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    36%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ավտովթար Երևանում. Hyundai ավտոբուսը բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, այնուհետև կայանված Opel-ին, իսկ հետո՝ ծառին. ծառն արմատախիլ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 26-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում  Hyundai մակնիշի ավտոբուսը Կիևյան փողոցում բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա առաջ ընթանալով, բախվել կայանված Opel-ին, այնուհետև ծառին:

Վթարի հետևանքով ծառը արմատից կոտրվել է: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել  3 քաղաքացու, ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:

Երևանի գնդի ոստիկանությունը պարզում է վարորդների և բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ