Ավստրիայի կանցլերը շնորհավորել է Հայաստանի վարչապետին՝ նշանակման առիթով
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ավստրիայի կանցլերը շնորհավորել է Հայաստանի վարչապետին՝ նշանակման առիթով

Ավստրիայի կանցլերը շնորհավորել է Հայաստանի վարչապետին՝ նշանակման առիթով

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, պարոն վարչապետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

2021 թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության 30-ամյակը։ Այս տարիների ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները շարունակաբար խորացել և ընդլայնվել են։ Ուրախ եմ, որ Ավստրիական զարգացման գործակալությունը մեծապես ակտիվացրել է իր ներգրավվածությունը վերջին տարիների ընթացքում։ Ներկայում Հայաստանը Ավստրիայի համար կենտրոնական երկրների շարքում է զարգացման քաղաքականության համատեքստում։ Այս ամռանը ԱԶԳ-ն լիարժեք գրասենյակ է բացել Հայաստանում։ Ակնկալում եմ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացում նաև տնտեսական ոլորտում։

Դուք վերստին ստանձնում եք վարչապետի պաշտոնը բարդ ժամանակներում։ Covid-19 համավարակը և նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը ծանր մարտահրավերներ էին Հայաստանի համար։ Ավստրիան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին նոր բռնության սրմամբ, որը շարունակում է կյանքեր խլել։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ Ավստրիան շարունակելու է առավելագույնս աջակցել վստահության կառուցմանը տարածաշրջանում, ինչպես նշել է ԱԳ նախարար Շալլենբերգը ԵՄ մանդատով Հայաստան կատարած այցի շրջանակում։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն Ձեր պարտականություններն իրականացնելիս»։

Թեմայի այլ նորություններ