Ավարտին է մոտենում «Մ-3- Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման» միջպետական ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    28 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    2 կմ/ժ
  • Լոռի 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    75%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    28 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    80%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ավարտին է մոտենում «Մ-3- Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման» միջպետական ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգումը

Ավարտին է մոտենում «Մ-3- Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման» միջպետական ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգումը

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքերին հետևելու նպատակով այսօր եղել է մի քանի շինհրապարակում։

Ավարտական փուլում են գտնվում «Մ-3- Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորգման աշխատանքները։

«Այս ճանապարհահատվածի նորոգման համար կառավարությունը չնայած բյուջեում գումար չէր նախատեսել, սակայն հնարավորություն եղավ լրացուցիչ միջոցներ ուղղել խնդրի կարգավորմանը, ինչը շատ ուրախալի փաստ է մեզ համար։ Շուրջ 30 տարի այս ճանապարհահատվածը նորոգված չէր և մի քանի կիլոմետր հատվածն անցնելու համար 20-30 րոպե ժամանակ էր պահանջվում։ Հիմա ունենք լիարժեք կառուցված ճանապարհ։ Ընդհանուր առմամբ, այս տարի մարզում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու, մինչև տարեվերջ մոտ 65 կմ ճանապարհի նորոգում կիրականացվի տարբեր ծրագրերով»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովհաննես Հարությունյանը։

Մարզպետը եղել է նաև Ղարիբջանյան գյուղում, որտեղ հետևել է «Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7» հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շինաշխատանքների ընթացքին։ 2,5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Ընթացքի մեջ են հիմքերի տեղադրման, եզրաքարերի  շարման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքերը։

Թեմայի այլ նորություններ