Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա

Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա

Միջազգային

Թռչունների միջազգային օրը (International Bird Day)

  • Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1906թ. ապրիլի 1-ին: Մասնագետները հաշվել են, որ 1600թ.-ից հետո թռչունների մոտ 100 տեսակ անհետացել է մոլորակից: Ներկայում էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին կամ էլ լավագույն դեպքում զգում են անհետացման վտանգը: Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Բնապահպանները գտնում են, որ թռչունների համար լուրջ վտանգ են ոչ թե որսորդները, այլ երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Խնդիր է նաև շրջակա միջավայրի աղտոտվածությունը, այդ թվում ջրային տարածքներում նավթի արտահոսքը, որը շատ հաճախ կործանարար է լինում հատկապես ջրլող թռչունների համար: Նշենք, որ Հայաստանում գրանցված է թռչունների մոտ 350 տեսակ, մասնագետների համոզմամբ, թռչունների 110 տեսակը երկրում վտանգված է:

Ծիծաղի օր կամ հիմարների օրը (April Fools' Day / All Fool's Day) 

  • Այս տոնի ժամանակ մարդիկ ծաղրում են իրենց ընկերներին և ծանոթներին, կամ պարզապես կատակում են նրանց հետ։ Ավանդաբար այնպիսի պետություններում և երկրներում, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, կատակում են մինչև կեսօր, իսկ նրանք, ովքեր կատակում են կեսօրից հետո, կոչվում են «ապրիլյան հիմարներ»։
  • Նույն համատեքստում Ապ­րի­լի 1-ը նշ­վում է նաև որպես Խա­բե­լու օրը: Տար­բեր երկր­նե­րում այն տար­բեր կերպ է ան­վան­վում. ԱՄՆ­-ում՝ April Fool's Day, Ռու­սաս­տա­նում՝ «Первое апреля - никому не ве­рю»: Մինչ օրս հայտ­նի չէ, թե որ­տե­ղից են գա­լիս տոնի ար­մատ­նե­րը, երբ, որ­տեղ և ին­չու են անց­կաց­վել տո­նախմ­բու­թյուն­նե­րը: Հայտ­նի է մի­այն, որ Եվ­րա­պա­յում այն սկ­սել են նշել Մի­ջին դա­րե­րից: Դա հա­սա­րակ ժո­ղովր­դի տոն էր, և վեր­նա­խա­վը հազ­վա­դեպ էր մաս­նակ­ցում (քա­նի որ հա­սա­րակ ժո­ղո­վուր­դը գրա­ռում­ներ չէր անում իր անց­կաց­րած օրե­րի մա­սին, ուս­տի դժ­վար է պար­զել տո­նի ար­մատ­նե­րը): Այս օրը բո­լո­րը միմ­յանց սուտ պատ­մու­թյուն­ներ են պատ­մում, ծաղ­րում, կա­տա­կում:

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Ավագ Հինգշաբթի 

  • Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17):
  • Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:
  • Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
  • Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-04-14, 2023-04-06, 2024-03-28, 2025-04-17, 2026-04-02, 2027-03-25, 2028-04-13, 2029-03-29, 2030-04-18.

​​​​​​​Ազգային

Հայաստան - Երգիծանքի և հումորի օրը

  • ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ՝ ապրիլի 1-ը պետականորեն ճանաչվել է որպես հումորի և երգիծանքի օր: Այս տոնի առաջացման մի քանի տարբերակ կա։ Հին Հռոմում, օրինակ, եղել է «Հիմարների» տոն, որը նշվել է փետրվարի կեսերին, իսկ Հին Հնդկաստանում մարտի 31-ին նշվել է Կատակների օրը։ Հին իռլանդացիներն էլ Նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը։

Այլ

Միջազգային

  • Ժանյակագործության միջազգային օրը (International Tatting Day) 
  • Հանածոյի օրը (Fossil Fools Day) 
  • Կոնյակի ծննդյան օրը 
  • Դոլարի ծննդյան օրը 
  • Ուտելի գրքի օրը (Edible Book Day) 

Կրոնական և ժողովրդական

  • Ասորական - Նոր Տարի (Kha b-Nisan) 
  • Կաթոլիկություն - Ավագ հինգշաբթի 
  • Ուղղափառություն - Խրիսանֆի և Դարիայի նահատակների և նրանց հետ նահատակվածների հիշատակը 
  • Ուղղափառություն -  Արքայադուստր Սլուցկայայի՝ Արդար Սոֆիայի հիշատակը
  • Սլավոնական - Կեղտոտ Դարյա 
  • Սլավոնական - Տնային ոգու արթնացման օրը 

Ազգային

  • ԱՄՆ - Մեկ ցենտի ազգային օրը (National One Cent Day) 
  • ԱՄՆ - Հույսի ազգային օրը (National Day of Hope) 
  • ԱՄՆ - Հափշտակությամբ ընթերցանության օրը (Reading is Funny Day) 
  • ԱՄՆ - Քայլի ազգային օրը (National Walking Day) 
  • ԱՄՆ - Թթխմորով հացի ազգային օրը (National Sourdough Bread Day) 
  • ԱՄՆ -  Պարապրոֆեսիոներին երախտագիտություն հայտնելու օրը (Paraprofessional Appreciation Day) 
  • ԱՄՆ - Սոյլընթ-գրին խորտիկների ազգային օրը (National Soylent Green Day) 
  • ԱՄՆ - Գրադարանում ակնթարթային լուսանկարների օրը (Library Snapshot Day) 
  • ԱՄՆ - Բումեր բոնուսի օրը (Boomer Bonus Days)
  • Բրազիլիա - Խաբելու օրը (Day of lies) 
  • Թաիլանդ - Հանրային ծառայության օրը (Civil Service Day) 
  • Թուրքիա - Ստամբուլի կակաչների փառատոնը (Istanbul Lale Festivali) 
  • Իրան - Իսլամական Հանրապետության օրը (Islamic Republic Day) 
  • Կիպրոս - Կիպրոսցի հույների ազգային օրը (Greek Cypriot National Day) 
  • Հարավային Աֆրիկա - Ընտանիքի օրը
  • Ճապոնակա - Միյակո Օդորի՝ գեյշաների պարի փառատոն (Miyako Odori) 
  • Մալթա - Ազատության օրը
  • Շոտլանդիա - Կկվի օրը (Cuckoo Day) 
  • Չինաստան - Սուրճի ազգային օրը (National Coffee Day)
  • Պորտուգալիա - Խաբելու օրը (Day of lies) 
  • Ռուսաստան - Մաթեմատիկայի օրը 
  • Ռուսաստան - Սնուսմումրիկի վերադարձի օրը 
  • Սան Մարինո - Ռեգենտների կապիտանների ինվեստիտուրայի արարողության օրը (Investiture of the Captains Regents) 
  • Տանզանիա - Ծառատունկի օրը (National Tree Planting Day) 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - «Google» ընկերությունն ապշեցրել է օգտվողներին՝ գործարկելով իր «Google Nose» ծառայությունը, որն իբր թե կարող է հոտ հանձնել անմիջապես այն սարքին, որով աշխատում է օգտագործողը։ 

  • Գովազդային հոլովակը նույնիսկ հայտնվել է ընկերության պաշտոնական յություբյան ալիքում։ Օգնության կամ պարզաբանման համար անհրաժեշտ էր սեղմել «Օգնություն» կոճակը, որտեղ բացատրության վերջին արտահայտության հայտնում էր․ «Շնորհավոր ապրիլի մեկ»։

2009 - Խորվաթիան և Ալբանիան միացան ՆԱՏՕ-ին:
2004 - «Google» ընկերությունը բացեց իր Gmail էլեկտրոնային փոստը:
1996 - «Taco Bell» ընկերությունը հայտարարում է, որ գնել է «Ազատության զանգը»՝ ազգային պարտքը կրճատելու նպատակով և այն վերանվանվել է «Տակո Ազատության զանգ»՝ The Taco Liberty Bell։

  • «Ազատության զանգը» համարվում է ԱՄՆ անկախության պատերազմի խորհրդանիշներից մեկը, գտնվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում և չէր կարող վաճառվել։ Սակայն հետո պարզվում է, որ այն եղել է ապրիլմեկյան կատակ։

1993 - Հայ­կա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը շեշ­տա­կի գրո­հով ազա­տագ­րե­ցին Քել­բա­ջար քա­ղա­քը և դուրս եկան Օմա­րի լեռնանցք:
1993 - Լույս տե­սավ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան «Զին­վոր» («Հայ զին­վոր») պաշ­տո­նա­թեր­թի առա­ջին հա­մա­րը:
1976 - Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնեցին Apple համակարգիչներ և այլ կազմ. տեխնիկա արտադրող ամերիկյան «Apple Computer» ըն­կե­րու­թյու­նը:
1957 - «BBC» ընկերությունն Իտալիայում հրապարակում է մակարոնի չտեսնված առատ բերքի մասին ռեպորտաժ։

  • Ընկերությունն ստանում է բազմաթիվ պատասխան նամակներ. ինչ-որ մեկը զարմացել է, որ մակարոնն աճում է, ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց, ինչ-որ մեկը խնդրել է տնկիներ ուղարկել, և միայն քչերն են մի փոքր շփոթվածություն արտահայտել, քանի որ մինչ այժմ նրանք վստահ էին, որ մակարոնը պատրաստված է ալյուրից: Սա ընդամենը ապրիլմեկյան կատակ է եղել։

1915 -  Առաջին համաշխարհային պատերազմի վճռորոշ պահին, գերմանական ճամբարի վրա հայտնվում է բրիտանական ինքնաթիռ և նետում հսկայական մի ռումբ:

  • Գերմանացիները փախուստի են դիմել, սակայն պայթյուն չի եղել։ Ռումբի վրա գրված էր «Շնորհավոր ապրիլի մեկ» մակագրությունը։

1875 - Անգլիական Times-ը դառնում է աշխարհի առաջին պարբերականը, որը ամբողջ շաբաթվա եղանակային տեսություն է հրապարակում։
1967 - Մոսկվայում տեղի ունեցավ «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան:
1938 - Լուծվող սուրճը մեծ տարածում ձեռք բերեց:
1920 - Սկսվեց Հաճընի հերոսամարտը, Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ:
1890 - Բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆ-ում արտոնագրում է առաջին տրոլեյբուսը:
1889 - Չի­կա­գո­յում վա­ճառ­քի է հան­վում Ժո­զե­ֆի­նա Քոք­րեյ­նի ստեղ­ծած ափ­սե­նե­րի լվաց­ման մե­քե­նան:
1778 - Նյու Օռ­լե­ան­ցի բիզ­նես­մեն Օլի­վեր Փո­լո­քը հո­րի­նում է դո­լա­րի նշա­նը՝ $` xոլարի ծննդյան օրը:
1748 - Պոմպեյ քաղաքում սկսվեցին պեղումներ:
1396 - Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:

ԾՆՎԵԼ ԵՆ

1979 - Էլիզաբեթ Գութիերեզ, մեքսիկացի ծագումով, ամերիկյան դերասանուհի և մոդել
1976 - Կլարենս Զեեդորֆ, հոլանդացի նախկին կիսապաշտպան, ֆուտբոլային մարզիչ
1968 - Ջուլիա Բուտրոս, լիբանանցի երգչուհի
1946 - Օլեքսանդր Իվանի Բոժկո, ուկրաինացի դիվանագետ, թարգմանիչ, հայագետ, հայ գրականության թարգմանիչ, 1996-2001, 2005-2010 թվականներին՝ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպա
1934 - Վլադիմիր Պոզներ, ռուս հեռուստալրագրող, հաղորդավար 
1933 - Բարսեղ Թուղլաճյան, հայ բանասեր, բառարանագիր
1932 - Ժորժ Կարվարենց, հայկական ծագմամբ ֆրանսիացի երգահան
1930 - Խորեն Աբրահամյան, անվանի դերասան և ռեժիսոր 

  • Հայտնի ֆիլմերն են «Սարոյան եղբայրներ», «Առաջին սիրո երգը», «Երկունք», «Տերը», «Մենք ենք, մեր սարերը», «Ապրեցեք երկար», «Երևանյան օրերի խրոնիկա»։

1921 - Անդրե Ստիլ, ֆրանսիացի գրող, հրապարակախոս
1920 - Գևորգ Ջահուկյան, հայ լեզվաբան
1920 - Տոսիրո Միֆունե, ճապոնացի դերասան, հայտնի է առավելապես Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից
1918 - Արև Բաղդասարյան, հայ երգչուհի և պարուհի
1899 - Ռու­բեն Սի­մո­նով, դե­րա­սան, ռե­ժի­սոր
1887 - Լեոնարդ Բլումֆիլդ, լեզվաբանության հիմնադիրներից մեկը, ամերիկյան լեզվաբանական ընկերության նախագահ (1935-ից)
1878 - Արազի (Մովսես Հարությունյան), հայ գրող 
1873 - Սերգեյ Ռախմանինով, ռուս կոմպոզիտոր 
1868 - Էդմոն Ռոստան, նեոռոմանտիկական ուղղության ֆրանսիացի պոետ և դրամատուրգ
1815 - Օտտո ֆոն Բիսմարկ, Գերմանիայի առաջին կանցլեր 
1809 - Նիկոլայ Գոգոլ, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, ռուս գրականության դասական 

  • Հայտնի գործերն են «Մեռած հոգիներ», «Տարաս Բուլբա» վեպերը, «Ռեվիզոր» ու «Ամուսնություն» կատակերգությունները, «Քիթը», «Շինելը», «Վիյը» և այլ պատմվածքներ։

1657 - Ավետիք Եվդոկացի, գրիչ

Թեմայի այլ նորություններ