Աշխատանքային քննարկում Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Աշխատանքային քննարկում Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության ներկայացուցիչների հետ

Աշխատանքային քննարկում Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել են Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին` Նարեկ Զեյնալյանը կարեւորել է քաղաքակիրթ աշխարհում բժշկական ասոցիացիաների դերակատարությունը:  Հանդիպման նպատակը բավարար օրենսդրական հիմքեր մշակելը եւ ստեղծելն է կառույցի գործունեությունը լիարժեք ապահովելու համար: Նրա դիտարկմամբ` ասոցիացիայի գործունեության որոշակի չափորոշիչներ պետք է մշակվեն:

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` կարեւորելով օրենսդիր մարմնի ուշադրությունը կառույցի նկատմամբ: Նա ներկայացրել է իրենց գործունեությունը` անդրադառնալով առկա խնդիրներին:

Գործադիր վարչության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել օրենսդրական հիմքերի, իրավունքների, պարտականությունների, որակի չափորոշիչների մշակման, բժշկական կրթություն ապահովող հաստատությունների հետ համագործակցության, բժիշկների պաշտպանվածության, մասնագիտական էթիկայի հարցերի վերաբերյալ:

Արմեն Սողոյանի համոզմամբ` ունենալով գործադիր եւ օրենսդիր մարմինների աջակցությունը` իրատեսական հաջողություններ կգրանցվեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպելու քննարկումներ հստակեցված ծրագրերի շուրջ: 

Թեմայի այլ նորություններ