Արժևորենք գինը, որը վճարվեց հանուն խաղաղության և հայոց կյանքի հարատևության. Կաթողիկոսի ուղերձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Արժևորենք գինը, որը վճարվեց հանուն խաղաղության և հայոց կյանքի հարատևության. Կաթողիկոսի ուղերձը

Արժևորենք գինը, որը վճարվեց հանուն խաղաղության և հայոց կյանքի հարատևության. Կաթողիկոսի ուղերձը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել Ավագ Ուրբաթ օրվան ընդառաջ:
 
«Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Մեծի պահոց շրջանի հոգևոր ապրումներով քայլ առ քայլ հասել ենք Ավագ հինգշաբթի օրվան։ Այսօր հիշատակեցինք Վերնատանը մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը և երեկոյան Խավարման կարգի արարողությամբ մոտենալու ենք այս նվիրական շաբաթվա ամենախորհրդավոր հանգրվանին՝ Ավագ ուրբաթին։
 
Սիրելիներ, Ավագ ուրբաթ օրը կոչված ենք աղոթքներով ու հոգևոր խոկումներով, զղջումով և ապաշխարությամբ անդրադառնալու մեղքից մեր ազատագրման համար Տիրոջ կրած սոսկալի չարչարանքներին, Նրա քավչարար մահվանը և մեզ համար բացվող փրկության ճանապարհին։
 
Հենց այս օրը, երբ մենք տրտմությամբ հանդերձ, Սուրբ Հարության ավետիսի խորհրդով փառաբանում և մեծարում ենք Փրկչի մահը, աղոթքով հիշենք մեր հայրենյաց պաշտպաններին՝ նահատակ զավակներին, վիրավորներին, գերության մեջ գտնվողներին և անհայտ կորածներին, ովքեր հանձն առան քրիստոսանման զոհողություններ, և արժևորենք այն գինը, որը վճարվեց հանուն խաղաղության և հայոց կյանքի հարատևության։
 
Հայրապետիս հորդորն է, որ Տիրոջ խաչելության պատկերը մեր հոգում՝ ամուր մնանք հավատով և հարատևորեն աղոթենք՝ հայցելով Երկնավոր Հոր ողորմությունը մեր հոգիներին, նաև խաղաղություն ու անվտանգություն՝ մեր հայրենիքին, միասնականություն և փորձություններից վեր հառնելու աննահանջ կամք՝ համայն մեր ժողովրդին»,- ասված է կաթողիկոսի ուղերձում:
 

Թեմայի այլ նորություններ