Արժանապատվությունը վիրավորող կամ ատելության ցանկացած խոսք անթույլատրելի է. ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արժանապատվությունը վիրավորող կամ ատելության ցանկացած խոսք անթույլատրելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է Բաց հասարակության հիմնարդրամներ-Հայաստան գրասենյակի մոտ քաղաքացիական ակցիաների իրականացումը, այդ առնչությամբ գրասենյակի և մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությունները: Ուսումնասիրվել են նաև այդ ակցիաներին հանրային արձագանքները:

Հաշվի առնելով օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակը՝ Պաշտպանը, մասնավորապես, արձանագրում է՝

  • Երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը և հարգանքը այդ իրավունքի նկատմամբ:
  • Պետության ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի երաշխավորումն այլընտրանք չունի: Սրա հետ է ուղղակիորեն կապվում այլակարծության խթանումը: Խոսքի ազատության շնորհիվ է, որ մարդը կարողանում է ձևավորել իր վերաբերմունքը հասարակությունում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ և հրապարակային արտահայտել այն:
  • Մարդու արժանապատվությունն անխախտելի է, այն մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները և բացառել դրանց ոչ իրավաչափ որևէ միջամտություն: Սա է համերաշխության գրավականը հասարակությունում ու փոխադարձ հարգանքի մթնոլորտ ապահովելու երաշխիքը:
  • Տևական ժամանակ է, ինչ անթույլատրելի ծավալների է հասել արժանապատվությունը վիրավորող խոսքն ու անհանդուրժողականությունը:

Այս երևույթն անընդունելի է հասարակությունում համերաշխության և մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից: Մտահոգիչ է այն, որ թիրախավորվում է մասնավոր կյանքը, արվում են մասնավոր և ընտանեկան կյանքին ոչ իրավաչափ միջամտություններ: Դա տեղի է ունենում ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ դրանցից դուրս: Ընդ որում, սոցիալական ցանցերում մեկնաբանություններն ու գրառումներն առավել ագրեսիվ են:

  • Այսպիսի վիճակն անթույլատրելի է սկզբունքորեն: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է հանդես եկել այդպիսի երևույթների վտանգավորության վերաբերյալ հայտարարություններով:

Որևէ իրավունք կամ ազատություն չպետք է հակադրվի այլոց իրավունքների կամ ազատությունների երաշխավորված իրականացմանը: Այս տեսանկյունից չի կարող ընդունելի լինել մարդու մասնավոր ու ընտանեկան կյանքը նսեմացնելով, արժանապատվությունը վիրավորելով դիրքորոշումներ հայտնելը: Դա վտանգավոր է հատկապես այն առումով, որ բացասական է ազդում հասարակությունում համերաշխության մթնոլորտի վրա և կարող է հանգեցնել  բռնության:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հորդորել է բացառել նման ցանկացած տեսակի երևույթ: Չի կարելի որոշակի հանգամանքներում դա համարել թույլատրելի, իսկ ինչ որ այլ հանգամանքներում՝ ոչ. դա անընդունելի է ցանկացած պարագայում:

  • Մարդու իրավունքը, արժանապատվության պաշտպանությունը չեն հանդուրժում տարբերակված մոտեցումներ: Պետք է բացառել որևէ երկակի ստանդարտ կամ այդպիսի ընկալման հնարավորություն:
  • Այս առումով, անընդունելի է արժանապատվությունը վիրավորող և ատելություն պարունակող խոսքի կամ այդպիսի շարժառիթով կատարվող արարքի ցանկացած դրսևորում, որ կարող է արձանագրվել որևէ քաղաքացիական ակցիայի ժամանակ՝ անկախ նրանից ում կողմից է դա կատարվում կամ ում է ուղղված:
  • Մարդու իրավունքների պաշտպանն առանձին հարցումով նամակ է հասցեագրել ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնակատարին:

 

 

Թեմայի այլ նորություններ