Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ թուրքական ինքնաթիռի՝ Բաքու ժամանելու հետ կապված տեղեկությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    41%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ թուրքական ինքնաթիռի՝ Բաքու ժամանելու հետ կապված տեղեկությանը

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ թուրքական ինքնաթիռի՝ Բաքու ժամանելու հետ կապված տեղեկությանը

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի այցին Թուրքիա, այնտեղ անցկացրած հանդիպումներին, ինչպես նաև թուրքական կողմի՝ Ադրբեջանին աջակցելու հայտարարություններին։

«Ինձ այսօր նաև մի հարց էին տալիս՝ կապված թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի՝ Բաքու ժամանելու հետ։ Կարող եմ ասել, որ նորություն չեն Թուրքիայի հայտարարությունները՝ Ադրբեջանին աջակցելու մասով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական իմաստով։ Երևի թե ռազմատրանսպորտային ինքնաթիռը նաև դրա համար է ժամանել Բաքու։ Մյուս կողմից մի քիչ զավեշտալի է ստացվում. Ադրբեջանը կարծես թե լիովին ինքնաբավ պետություն էր ռազմական առումով՝ մեծ-մեծ հոխորտացող հռետորաբանությամբ, և եթե այս ընթացքում, այսքան մարտերից հետո հրատապ կարիք կա տրանսպորտով ինչ-որ բան փոխադրելու, դա մի քիչ հարցեր է առաջացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովհաննիսյանը։

Ադրբեջանը հուլիսի 12-ից ռազմական ագրեսիվ գրծողություններ է սանձազերծել ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակի տակ պահելով ինչպես մարտական դիրքերը, այնպես էլ քաղաքացիական բնակավայրերը: Այդ ընթացքում Թուրքիան անգամ Ադրբեջանի գործողությունները սատարող հայտարարություն է արել՝ արժանանալով միջազգային հանրության, տարբեր գործիչների քննադատությանը: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը»: ՌԴ ԱԳՆ-ն էլ Մինսկի խմբի բոլոր երկրներին կոչ է արել զերծ մնալ իրավիճակը լարող հայտարարություններից՝ ակնարկելով Թուրքիայի կողմնակալությունը:

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ