Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզի քաղաք Զովունիում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզի քաղաք Զովունիում

Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզի քաղաք Զովունիում

Մարտի 11-ին՝ ժամը 10:40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։

Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։

Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։ Նախնական տվյալներով՝ նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Զովունու դպրոցի մոտ նռնակի պայթյունի հետեւանքով կնոջ և տղամարդու մահվան դեպքի առթիվ քրեկական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին հարուցված քրեական գործի շրջանակներում միջոցառումներ են ձեռնարկվում՝ այսօր Զովունի համայնքում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2022թ. մարտի 11-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայրը առավոտյան ժամը 09:40-ի սահմաններում դուրս է եկել տանից, ապա զանգահարել է իրեն ու հայտնել, որ նախկին ամուսինը հետապնդում է իրեն։

Նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Նաիրիի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Զովունի համայնքի 40-րդ փողոցում մահացած կնոջ ու տղամարդու դիեր կան։ Կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հիշյալ վայրում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիեր՝ պայթյունի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներով։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Թեմայի այլ նորություններ