Արտակարգ դեպք Երևանում․ 56-ամյա քաղաքացուհին ոստիկաններին հայտնել է, որ ճանաչված երգչուհին «Արմենիա» խանութում հարվածներ է հասցրել իրեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արտակարգ դեպք Երևանում․ 56-ամյա քաղաքացուհին ոստիկաններին հայտնել է, որ ճանաչված երգչուհին «Արմենիա» խանութում հարվածներ է հասցրել իրեն

Արտակարգ դեպք Երևանում․ 56-ամյա քաղաքացուհին ոստիկաններին հայտնել է, որ ճանաչված երգչուհին «Արմենիա» խանութում հարվածներ է հասցրել իրեն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, դեկտեմբերի 14-ին, Ոստիկանություն դիմած Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը ժամը 12։40-ի սահմաններում Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում իր հետ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ Շ․ Պետրոսյանը հայտնի, ճանաչված ու սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ երեկ ընդդիմության կազմակերպած երթի ընթացքում քաշքշուկ և ծեծկռտուք տեղի ունեցավ երթի մասնակիցների և վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտպանող քաղաքացիների միջև։ Նիկոլ Փաշինյանին սատարող քաղաքացիներից մեկի աչքը վնասվեց։ Ոստիկանները կանխեցին հետագա բախումները։

 

Թեմայի այլ նորություններ