Արսեն Թորոսյանի կանխատեսումը կորոնավիրուսի ավարտի մասին․ Տեսանյութ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արսեն Թորոսյանի կանխատեսումը կորոնավիրուսի ավարտի մասին․ Տեսանյութ

Կան աշխատակիցներ, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, և նաև այդ աշխատակիցների հետ ավելի սերտ շփված աշխատակիցներ, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` խոսելով իր ղեկավարած նախարարությունում հաստատված դեպքի մասին:

«Թեստավորումները ցույց են տվել, որ դեռևս այդպիսի մեծ բռնկում չկա, բայց ամեն դեպքում մենք` սերտ շփում ունեցածներս, պետք է ավելի զգուշավոր վարքագիծ դրսևորենք, ինքնամեկուսանանք, նվազագույնի հասցնենք շփումները: Նրանցից մեկն եմ նաև ես, ռիսկի գոտում եմ, պարտավորվում եմ հիմա ուրիշներին պաշտպանել, եթե հանկարծ վաղն ինձ մոտ արձանագրվի կորոնավիրուսային վարակ»,- հայտնեց նախարարը` նշելով, որ շարունակում է աշխատել հեռավար` զրոյի հասցնելով որևէ մեկին տեսնելը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արսեն Թորոսյանն ասել էր, որ կորոնավիրուսի` իր թեստի պատասխանը բացասական է եղել:

Արսեն Թորոսյանը նշեց, որ եթե նույնիսկ բուժման դեղամիջոց կամ պատվաստանյութ ստեղծվի, հայտնաբերվի, միևնույնն է` կորոնավիրուսային համաճարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո:

«Պետք է իրոք լրջանանք»,- ասաց նա` հավելելով, որ իր համար անահասկանալի է այս ամենը կատակի վերածելը կամ սրամտելը։

Ըստ նախարարի` քաղաքացիները պետք է վերադառնան ոչ թե առօրյա կյանքին, այլ ստեղծեն նոր առօրյա:

Թեմայի այլ նորություններ