Առողջապահության նախարարը Հանրապետական գիտաբժշկական գրադարանին է նվիրել մեկդարյա բացառիկ հատորներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Առողջապահության նախարարը Հանրապետական գիտաբժշկական գրադարանին է նվիրել մեկդարյա բացառիկ հատորներ

Առողջապահության նախարարը Հանրապետական գիտաբժշկական գրադարանին է նվիրել մեկդարյա բացառիկ հատորներ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարան և մասնակցել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը:
 
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում ողջունելով հյուրերին, նշել է. «Շնորհակալ եմ, որ ոլորտի ներկայացուցչական կազմը՝ նախարարի գլխավորությամբ`այսօր այստեղ է: Ակնառու է,որ վերջին տարիներին Առողջապահության ազգային ինստիտուտը կարողացավ վերականգնել իր գիտական ներուժը՝ օր օրի առավել ամրացնելով ԱԱի-ի գիտակրթական հենքը: Հավատարիմ մնալով օրվա խորհրդին՝ մեր ընտանիքի կողմից գիտաբժշական գրադարանին նվիրել եմ մի շարք գրքեր»:
 
Օրվա առիթով՝ նախարար Անահիտ Ավանեսյանը գիտաբժշական գրադարանին նվիրել է մեկդարյա պատմություն ունեցող բացառիկ հատորներ, որոնք հետայսու պիտի համալրեն գրադարանի հարուստ ֆոնդերը:
 
 
Նախարարն իր ելույթում նշել է, որ գիրք նվիրելու օրը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և սա ևս մեկ առիթ է միմյանց շնորհավորելու, թումանյանական պատգամներըվերաիմաստավորելուև մտորելու համար:
 
«Տասնամյակներ ի վեր Առողջապահության ազգային ինստիտուտը ոլորտի կարևորագույն հիմնասյուներից մեկն է: Այն պետք է քայլ առ քայլ զարգացում ապրի՝ հիմք ընդունելով ժառանգությունն ու նայելով ապագային: Անշուշտ, նշանակալի են ԱԱԻ-ի վերջին տարիների ձեռքբերումները: Կարծում եմ` Առողջապահության ազգային ինստիտուտի և Հանրապետական գիտաբժշկական գրադարանի միացումը առավելապես կնպաստի ամուր գիտակրթական կենտրոն լինելուն: Ցավոք, այս տարի ԱԱԻ-ը երկու մեծ կորուստ ունեցավ՝ մահացան ԱԱԻ-ի ամբիոնի վարիչներ Վլադիմիր Դավիդյանցը և Ալբերտ Ղազարյանը, մարդիկ, որոնք հեռացան, բայց եկող սերունդներին թողեցին իրենց մեծ ու նշանակալի ժառանգությունը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Հանդիպման ավարտին առողջապահության նախարարն ու ԱԱԻ տնօրենը գրադարանի բակում գիտելիքի ու դպրության խորհրդանշական ծառ տնկեցին:
 

Թեմայի այլ նորություններ