Առողջապահության նախարարն այցելել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Առողջապահության նախարարն այցելել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

Առողջապահության նախարարն այցելել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն», ծանոթացել կենտրոնում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
 
Նախարարը շրջել է կլինիկական-տոքսիկաքիմիական լաբորատորիայում, դիսպանսեր և ստացիոնար բաժանմունքներում։ Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը Անահիտ Ավանեսյանին մանրամասն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, վերանորոգման գործընթացը և կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները: Այնուհետև նախարարն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն (ՀԱԿ), ծանոթացել բուժհիմնարկի պայմաններին, իրականացվող ծառայությունների ծավալներին և հագեցվածությանը։
 
ՀԱԿ-ի տնօրեն Արեգա Հակոբյանը նախարարին է ներկայացրել նաև մանկական բաժանմունքի շինարարական աշխատանքների ընթացքը. հիմնանորոգված բաժանմունքն ունենալու է 12 ստացիոնար մահճակալ: Այցի ընթացքում քննարկվել են նաև առկա խնդիրներն ու կենտրոնում իրականացվող արդյունավետ բուժման հնարավորությունները:

Թեմայի այլ նորություններ