Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծերին

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծերին

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրինագծեր, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն Ազգային ժողովի՝ մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյանի, Հռիփսիմե Հունանյանի հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է վերոնշյալ օրենքի՝ 2021թ. օգոստոսի 12-ից ուժի մեջ մտած 31.2-րդ հոդվածի խմբագրմամբ ու լրացմամբ, որի արդյունքում իրավահավասար եւ ոչ խտրական հնարավորություն կտրվի պետական կառավարման համակարգի ենթակայության ներքո փորձագիտական գործունեություն ծավալող իրավաբանական անձանց՝  թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձագիտական գործունեություն իրականացնելիս:

Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ էլ նախատեսվում է առողջապահության բնագավառի մարդկային ներուժի պլանավորման գործող համակարգի ներդրում, որը կնպաստի բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիությանն  ու որակի բարելավմանը:

«Ունենք բժշկական կադրերի անհամաչափ բաշխվածություն, խոսքն աշխարհագրական բաշխվածության մասին է: Պրակտիկ դաշտում գործող բժիշկների թիվը համահունչ է համաշխարհային միջինին, սակայն, անհամաչափ բաշխվածության պատճառով մարզային բնակչության համար պատշաճ հասանելիություն եւ բուժօգնության շարունակականություն հնարավոր չի լինում ապահովել»,-ասել է զեկուցող Նարեկ Զեյնալյանը՝ պարզաբանելով, որ  նախագիծը հնարավորություն կտա մարզերն ապահովել անհրաժեշտ բուժաշխատողներով:

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի  նախագծով, որը նույնպես հեղինակել են Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանը, առաջարկվում է օրենքում ամրագրել, որ ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման եւ մահվան պատճառը որոշելու նպատակով՝ միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում: Ակնկալվում է, որ այս եւ առաջարկվող մյուս դրույթների ամրագրումը թույլ կտա ախտաբանաանատոմիական գործունեությունը վերահսկելի դարձնել:

Նախագծերի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը դրական էր: Արված առաջարկների արդյունքում նախագծերը լրամշակվել են:

Թեմայի այլ նորություններ