Արմեն Սարգսյանն ընդունել է ԿԳՄՍ նախարարին. քննարկվել են կրթության ոլորտի աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Արմեն Սարգսյանն ընդունել է ԿԳՄՍ նախարարին. քննարկվել են կրթության ոլորտի աշխատանքները

Արմեն Սարգսյանն ընդունել է ԿԳՄՍ նախարարին. քննարկվել են կրթության ոլորտի աշխատանքները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախարարը նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած ոլորտներում իրականացվող աշխատանքների և ծրագրվող փոփոխությունների ուղղությունների ու նպատակների մասին: Անդրադարձ է եղել նաև «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծին և կրթության ու գիտության ոլորտների զարգացման հեռանկարներին:

Նախագահն առանձնահատուկ կարևորել է կրթության և գիտության դերը մեր երկրի հետագա զարգացման տեսանկյունից՝ ընդգծելով, որ սրանք այն ոլորտներն են, որոնք առանցքային նշանակություն են ունենալու երկրի ապագայի համար: Նախագահը կարևորել է այնպիսի կարգավորումների և փոփոխությունների իրականացումը, որոնք իրավամբ խթան կհանդիսանան ոլորտների զարգացման ու մրցունակ համակարգերի ստեղծման համար: 

Թեմայի այլ նորություններ