Արմեն Սարգսյանն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադրին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    29%
    32 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    29%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    29%
    32 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Արմեն Սարգսյանն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադրին

Արմեն Սարգսյանն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադրին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթական համակարգի զարգացման, ոլորտում նորարար տեխնոլոգիաների ներդրման հարցերի շուրջ: Նախագահն ասել է, որ կրթությունը երկրի զարգացման և ապագայի լավագույն ճանապարհն է, և ամեն ինչ պետք է անել որակյալ ու մրցունակ կրթական համակարգ ունենալու համար:
 

«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահը տեղեկություններ է ներկայացրել իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի, այդ թվում՝ World Economic Forum-ի կրթական հարթակներին մասնակցելու մասին: Խոսվել է նաև այդ հարթակներն ի նպաստ Հայաստանի կրթական համակարգի զարգացման օգտագործելու հնարավորությունների մասին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սուրեն Ալոյանին՝ World Economic Forum-ի կողմից «Երիտասարդ գլոբալ առաջնորդ 2021» ճանաչվելու առթիվ:

Թեմայի այլ նորություններ