Արկի պայթյունից վնասվել է «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված ոստիկանական պահակակետը, տուժել է 2 ոստիկան. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արկի պայթյունից վնասվել է «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված ոստիկանական պահակակետը, տուժել է 2 ոստիկան. ՔԿ

Արկի պայթյունից վնասվել է «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված ոստիկանական պահակակետը, տուժել է 2 ոստիկան. ՔԿ

2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել նույն բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բնակչի առանձնատան ուղղությամբ։ Կրակված արկի պայթյունի հետևանքով վնասվել է նշված առանձնատունը, իսկ վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում, որպիսի պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ,  13-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն:

Աղբյուր՝ ՀՀ Քննչական Կոմիտե

Թեմայի այլ նորություններ