Արգավանդում փորձարկվել է երեք հակակարկտային կայան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արգավանդում փորձարկվել է երեք հակակարկտային կայան

Արգավանդում փորձարկվել է երեք հակակարկտային կայան

Արգավանդ համայնքում 2020 թվականի համար հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերից մեկով տեղադրվել և փորձարկվել է երեք հակակարկտային կայան` երկուսը «Ներսիսյան» կոչվող հանդամասի հարևանությամբ, իսկ մեկը` «Տանձուտի թև»՛ կոչվող հանդամասում:

Առաջին երկու հակակարկտային կայանների միջոցով կարկտապաշտպան շղթա կստեղծվի Փշատավան, Ջանֆիդա և Արգավանդ համայնքներում արդեն իսկ գործող հակակարկտային կայանների միջև` փակելով Թուրքիայից եկող կարկտաբեր ամպերի ճանապարհը:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 6 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 2 մլն 400 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 3 մլն 600 հազ. դրամ:

Հակակարկտային կայանների տեղադրմամբ համայնքում կապահովվի ևս 300 հա հողատարածքի անվտանգ և արդյունավետ մշակում` նպաստելով գյուղատնտեսության ոլորտում առկա ռիսկերի մեղմմանը. միայն վերջին մեկ տարում Արգավանդում կարկուտից գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվել է 602 մլն դրամ:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ կավելանա շահառու հանդիսացող ավելի քան 120 գյուղացիական տնտեսության եկամտաբերությունը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի վարել պակաս ռիսկային գյուղատնտեսություն և ավելացնել մշակովի հողատարածքները:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով Արգավանդում նախատեսված է 27 մլն 385.8 հազ. դրամ ընդհանուր արժեքով իրականացնել արևային կայանների տեղադրում և փողոցների լուսավորության ապահովում` պետություն-համայնք հավասար համաֆինանսավորմամբ:

Համայնքում անխափան լուսավորություն ունենալու, համայնքային կյանքն ակտիվացնելու և անվտանգ դարձնելու համար կանցկացվեն սենսորային համակարգով գործող արևային լեդ լուսարձակներ: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում 10-ը կմ ընհանուր երկարությամբ փողոցներում կտեղադրվի 100 հենասյուն և 223 արևային լեդ լուսարձակ:

 

Թեմայի այլ նորություններ