Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն երեկ ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը։ Վերջինս Հայաստանում նախատեսում է ծրագիր իրականացնել դատարանների կարողությունների զարգացման ուղղությամբ։ Տեղեկացնում է նախարարությունը։

Փոխնախարար Գրիգորյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի Արդարադատության նախարարության առաջնահերթությունների շարքում են  հակակոռուպցիոն ու դատաիրավական բարեփոխումների հետևողական իրականացումը։ Հատկապես կարևորվել է դատական իշխանության բարեվարքության ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման և հաղորդակցության կարողությունների զարգացման ուղղություններով իրականացվող ծրագրերը։ Փոխնախարարը շեշտել է, որ նշված առաջնահերթությունների վերջնանպատակը դատարանների նկատմամբ հանրային վստահության առավել բարձր մակարդակի ապահովումն է:

Պատվիրակության անդամները ներկայացրել են մշակվող ծրագրի մանրամասներն ու ժամկետները: Քրիստիննե Գրիգորյանը գոհունակություն է հայտնել, որ նախարարության բոլոր առաջնահերթություններն արտացոլված են շվեդական կողմի առաջարկություններում և այդ համատեքստում ընդգծել է նաև Արդարադատության ակադեմիայի հետ նախանշվող համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները՝ վերոնշյալ հարցերի շուրջ համագործակցությունը զարգացնելու նպատակով։

Թեմայի այլ նորություններ