Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են իրականացվում․ ԱՀ նախագահը տեսանյութ է հրապարակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են իրականացվում․ ԱՀ նախագահը տեսանյութ է հրապարակել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարգելի ՛ հայրենակիցներ, գյուղական համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ավարտվում է Մարտունու շրջանի Հերհեր համայնքը Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհահատվածի ասֆալտապատումը: Հերհերը մեկն է մեր Հանրապետության բազաթիվ համայնքներից, որոնց ճանապարհների ասֆալտապատումը կիրականացվի ընթացիկ տարում:
 
Երեկ կատարած աշխատանքային այցս գործի ընթացքին անձամբ ծանոթալու նպատակն ուներ: Հանձնարարել եմ այն ավարտելուն պես սկսել Հերհերը Ծովատեղ համայնքին կապող ճանապարհի ասֆալտապատումը ևս:
 
Մարտունու շրջանում այս տարի նախատեսված են նաև Թաղավարդ-Կարմիր_շուկա, Քերթ համայնքը՝ Ստեփանակերտ – Մարտունի մայրուղուն, Ճարտարը նախկին Զորավանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Իսկ Բերդաշենի ճանապարհը, որի մասին առիթ եմ ունեցել ներկայացնելու, շահագործման կհանձնվի առաջիկա շաբաթներին:
 
Հընթացս նոր թափ են ստացել նաև ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքները: Բարեկարգ համայնքներ ունենալը երկրի բարեկեցիկ ապագան կառուցելու նախապայմաններից է:
 
 

Հարգելի ՛ հայրենակիցներ Գյուղական համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ավարտվում է Մարտունու շրջանի #Հերհեր...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Суббота, 15 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ