Արցախի ՆԳ նախարարը աշխատանքային այց է կատարել ոստիկանության և ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժիններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի ՆԳ նախարարը աշխատանքային այց է կատարել ոստիկանության և ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժիններ

Արցախի ՆԳ նախարարը աշխատանքային այց է կատարել ոստիկանության և ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժիններ

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը երեկ՝ սեպտեմբերի 20-ին, հերթական աշխատանքային այցն է կատարել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժիններ:

Նախարարը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի, ոստիկանության և ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի պետերի՝ Ռոմա Հարությունյանի և Արայիկ Դանիելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել 2 բաժինների տարածքում, ծանոթացել խնդիրներին:

Ոստիկանության շենքը պատերազմի օրերին 2 անգամ թիրախավորվել և հրթիռակոծվել է, այժմ այստեղ պայմանների բարելավվման և վերանորոգման անհրաժեշտություն կա: Շուտով կմեկնարկեն շենքի վերանորոգման-վերակառուցման շինարարական աշխատանքները:

Նախարարը միաժամանակ հետևել է ծառայության ընթացքին, բարձրացված հարցերի շուրջ՝ սեղմ ժամկետներում դրանք լուծելու առաջարկներ արել:

Մարտակերտի շրջանային բաժնի պատասխանատուներին Կարեն Սարգսյանը տվել է մի շարք հանձնարարականներ, ևս մեկ անգամ կարևորել ներքին անվտանգության, հասարակության անվտանգության և հասարակական կարգի ապահովման ռազմավարությունը, որը մեծապես կախված է իրավապահ մարմիններից:

Նախարարը ևս մեկ անգամ հավելել է, որ ուժեղացված ծառայությանը զուգահեռ՝ կարևոր է կենցաղային պայմանների պատշաճ ապահովումը և ՆԳՆ ծառայությունների նյութատեխնիկական բազայի թարմացումը:

Պատերազմի օրերին նյութական վնասներ է կրել նաև ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի շենքը: Նոր ու ժամանակակից պայմաններն այստեղ էլ չեն ուշանա: Բաժնի պետ գնդապետ Արայիկ Դանիելյանը Կարեն Սարգսյանին է ներկայացրել առկա խնդիրները:

Նախարարի հաջորդ կանգառը Մարտակերտի վերին ենթաշրջանի Գետավան տեղամասում էր: Նախ, հարգանքի տուրք՝ հայրենիքի պաշտպանության ընթացքում նահատակված հերոսների շիրիմներին:

ՆԳ նախարարն այնուհետև ոստիկանության Գետավանի բաժանմունքում և ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարար ջոկի տեղամասում հետաքրքրվել է հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի տրամադրությամբ, տեղում արձանագրվել են ծառայողներին հուզող խնդիրները:

Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ ՆԳՆ համակարգում բարեփոխումները շարունակական բնույթ կունենան: Այսուհետ ևս ուշադրության կենտրոնում կլինեն արհեստավարժ ու երիտասարդ կադրերով համալրումը և ստորաբաժանումների բարեկարգ վիճակը, որոնք էապես կփոխեն ծառայությունների մատուցման որակը:

Թեմայի այլ նորություններ