Արցախի դրամական օգնությունը փոխանցվել է Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի դրամական օգնությունը փոխանցվել է Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին

Արցախի դրամական օգնությունը փոխանցվել է Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին

Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցչության կողմից հուլիսի 16-ին Բեյրությում հանդիպումներ են կազմակերպվել հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ՝ փոխանցելու համար Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով Արցախի կառավարության կողմից լիբանանահայությանը հատկացված դրամական օգնությունը։


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոգևոր առաջնորդներին ուղղված՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի ուղերձում մասնավորապես, ասված է. «Հայության բարոյական պարտականությունն է կանգուն պահելը Լիբանանի հայ համայնքը, մի համայնք, որը մշտապես օժանդակ և նեցուկ է եղել հայ ժողովրդին։ Արցախի ժողովուրդը մշտապես երախտապարտ է լիբանանահայությանը և չի մոռանում այն մեծ օգնությունը, որ Լիբանանի հայկական համայնքը  տրամադրել է Արցախի համար դժվարին ժամանակներում։ Ցանկանում եմ, որ Լիբանանը շուտափույթ կերպով դուրս գա այս ճգնաժամից և ամենամոտ ժամանակներում հանդիպենք Արցախում»։
 
Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդները, իրենց հերթին, բարձր են գնահատել Արցախի Հանրապետության կողմից օգնության տրամադրումը՝ նշելով, որ այն խորհրդանշական և բարոյական մեծ արժեք ունի։

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ