Արցախի ԱԳՆ-ն կտրականապես հերքում է ռուսական կայքի՝ Մասիս Մայիլյանին վերագրվող խոսքերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    32 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    66%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    2 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Արցախի ԱԳՆ-ն կտրականապես հերքում է ռուսական կայքի՝ Մասիս Մայիլյանին վերագրվող խոսքերը

Արցախի ԱԳՆ-ն կտրականապես հերքում է ռուսական կայքի՝ Մասիս Մայիլյանին վերագրվող խոսքերը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը կտրականապես հերքում է Topwar.ru ռուսական կայքի հաղորդագրությունը, որտեղ հղում կատարելով Defense24 լեհական գործակալության հրապարակմանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին են վերագրվում հետևյալ խոսքերը, որոնք իբրև թե արտահայտվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի հնարավոր միջամտության համատեքստում. «Եթե նման օգնություն (Ռուսաստանի կողմից - Արցախի ԱԳՆ մամուլի ծառայություն) չտրամադրվի, ապա Հայաստանը ռուսներին կհեռացնի իր տարածքից, իսկ դա կնշանակի Կովկասում ռուսական ազդեցության ավարտ»: Լեհական գործակալության բնօրինակ հոդվածի հետ ծանոթությունը կասկածի տեղ չի թողնում, որ վերը նշված բառերը պատկանում են պաշտոնաթող զինծառայողի, այլ ոչ թե նախարար Մայիլյանին: ԱՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Հույս ունենք, որ փաստի նմանատիպ կոպիտ աղավաղումը ոչ թե միտումնավոր ապատեղեկատվության, այլ թարգմանության տխրահռչակ բարդությունների հետևանքով առաջացած տեխնիկական սխալի արդյունք էր: Նմանատիպ եզրակացությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Topwar.ru ռուսական առցանց ռեսուրսն ինքն է կասկածի տակ դնում նախարարի նմանատիպ կարծիքը՝ նշված խոսքերն ուղեկցելով հետևյալ բառերով՝ «իբրև թե հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավարը»: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հույս ունի, որ ռուսական լրատվական գործակալությունը կառուցողականություն կցուցաբերի և անհապաղ կշտկի թույլ տված սխալը:

Defence24 հոդվածը՝ https://bit.ly/3g3tY1i

Тopwar.ru հոդվածը՝ https://bit.ly/3h0b7Wa

Թեմայի այլ նորություններ