Արցախցի 1600-ից ավելի երեխաների աչքեր փայլել են ուրախությունից: Նրանք ստացել են իրենց նվերները, դրանց հետ միասին նաև՝ անկեղծ ժպիտներ և հույզեր: «Hidden road» նախաձեռնության ջանքերով շուրջ 6000 պայուսակ է հավաքագրվել ԱՄՆ–ում, որոնք էլ Հայաստան են տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Նախաձեռնության կամավորները նվերներով լի պայուսակներն արդեն հասցրել են Արցախի Մարտակերտի շրջանի 29 գյուղերի երեխաներին: Սա ծրագրի առաջին փուլն է միայն. հաջորդիվ նախատեսվում է նվերներ հասցնել ինչպես Արցախի այլ համայնքների, այնպես էլ Հայաստանում ապաստանած արցախցի փոքրիկներին: