Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։

Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը: Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի հաստատումը, կրթության, շրջակա միջավայրի, բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացումը։

Անդրադառնալով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ միտված հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը։

Թեմայի այլ նորություններ