Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորմանը

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորմանը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու ժողովուրդների և երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունները և երկուստեք պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու դրանք ամրապնդելու և առավել զարգացնելու ուղղությամբ:
 
Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնումը՝ ելնելով խաղաղությանը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ճապոնական կողմի օրակարգից:
 
Իր հերթին դեսպան Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է իրավունքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։
 
Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆուկուշիման որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններ մատնանշել են առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ու երիտասարդական փոխանակումների ոլորտները:
 
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համապարփակ և խաղաղ կարգավորմանը:
 
Դեսպան Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը աջակցություն է հատկացրել ղարաբաղյան հակամարտության արդյունքում տուժած անձանց և պատրաստ է շարունակել նման օժանդակությունը:
 

Թեմայի այլ նորություններ