Արամ Ա կաթողիկոսին այցելել է Լիբանանում Պապական նվիրակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արամ Ա կաթողիկոսին այցելել է Լիբանանում Պապական նվիրակը

Արամ Ա կաթողիկոսին այցելել է Լիբանանում Պապական նվիրակը

4 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի մօտ Պապական Նուիրակ արքեպիսկոպոս Ժոզէֆ Սփիթերիի այցելութիւնը: Այցելութեան նպատակն էր Վեհափառ Հայրապետին փոխանցել Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին նամակը, ուր Սրբազան Քահանայապետը նոր տարուան ու Ս. Ծննդեան առիթով իր բարեմաղթութիւնները կը յայտնէր Վեհափառ Հայրապետին:
 
Հանդիպումը առիթ մը հանդիսացաւ նաև ընդհանուր արժևորում մը կատարելու Վատիկանի մէջ 1 Յուլիս 2021-ին տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգևոր պետերու հանդիպումին, ինչպէս նաև Լիբանանը դիմագրաւող ներկայ քաղաքական ու տնտեսական տագնապին: Պապական Նուիրակը տեղեակ պահեց Վեհափառ Հայրապետը այս ծիրէն ներս Վատիկանին կատարած աշխատանքներուն մասին, իսկ Հայրապետը, իր կարգին, փոխանցեց շուրջ երկու շաբաթ առաջ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (Մ.Ա.Կ.) Ընդհանուր Քարտուղարին հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասնութիւնները:
 
Նոյն օրը Նորին Սրբութեան այցելեց Միացեալ Նահանգներու մօտ Լիբանանի նախկին դեսպան Սիմոն Քարամը: Հանդիպման ընթացքին քննարկուեցան ընդհանրապէս Միջին Արևելքէն ու յատկապէս Լիբանանէն ներս տեղի ունեցող քաղաքական զարգացումները:

Թեմայի այլ նորություններ