Առաջարկվում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37-ը. Կառավարությունը հավանություն տվեց նախագծերի փաթեթին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առաջարկվում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37-ը. Կառավարությունը հավանություն տվեց նախագծերի փաթեթին

Առաջարկվում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37-ը. Կառավարությունը հավանություն տվեց նախագծերի փաթեթին

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերին, որը ենթադրում է համայնքների խոշորացում: Ըստ նախագծի՝ առաջարկվում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37-ը:

«2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից»,- տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորմամբ ձևավորվել է 54 համայնք: Իսկ այժմ առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 441 համայնք, որոնց միավորման (համայնքից բնակավայրի անջատման) արդյունքում ձևավորվելու է 37 համայնք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ այս փաթեթը կարևոր է ոչ միայն վարչատարածքային, այլև քաղաքական բարեփոխումների տրամաբանության մեջ: «Խոշորացված համայնքներում այդուհետ տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, որտեղ, ըստ էության, քաղաքապետի ընտրությունը զուգորդվում է ավագանու ընտրությունների հետ, և ընտրությունները տեղի են ունենում կուսակցական ցուցակներով»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա իրենց խոստումներից մեկն է եղել: «2018 թ. մենք կարևոր ուղեգիծ ենք որդեգրել՝ սուբվենցիոն համակարգերը դնելով տարածքային համաչափ զարգացման տրամաբանության հիմքում»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ քաղաքական որոշումը կայացված է, և իրենք պետք է գնան այդ ճանապարհով: «Վերջին տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են ու առավել մեծ կարողություններ են ձեռք բերում: Այնպես որ, մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- նշեց նա:

Թեմայի այլ նորություններ