Արագածոտնում տեղի ունեցած վթարի 4 զոհերն ու 1 վիրավորը 15 տարեկան պատանիներ են. ոստիկանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Արագածոտնում տեղի ունեցած վթարի 4 զոհերն ու 1 վիրավորը 15 տարեկան պատանիներ են. ոստիկանություն

Արագածոտնում տեղի ունեցած վթարի 4 զոհերն ու 1 վիրավորը 15 տարեկան պատանիներ են. ոստիկանություն

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 19:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ Աշնակ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Մինչ վթարի վայրում փորձում էին տեղազննություն կատարել նույն վաշտի ավագ հետաքննիչները՝ հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 4 հոգի մահացել են, մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ մահացածները անչափահասներ են:

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել ողբերգական վթարից՝ նշելով, որ վարորդն ու մեքենայի 4 ուղեւորները 15-ամյա պատանիներ են եղել:

«Մարտի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել քարերին և կողաշրջվել: 15-ամյա ուղևորներ Մարատ Խաչատրյանը և Յուրի Աբրահամյանը տեղում մահացել են, իսկ 15-ամյա վարորդը և մյուս ուղևորները՝ 15-ամյա Էդգար Գրիգորյանը և Սարգիս Ալեքսանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Էդգար Գրիգորյանն ու Սարգիս Ալեքսանյանը մահացել են: Կատարվում է քննություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 

Թեմայի այլ նորություններ