Արաբկիր ԲԿ. Կորոնավիրուսից առողջացումով դուրս են գրվել բոլոր երեխաները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արաբկիր ԲԿ. Կորոնավիրուսից առողջացումով դուրս են գրվել բոլոր երեխաները

Արաբկիր ԲԿ. Կորոնավիրուսից առողջացումով դուրս են գրվել բոլոր երեխաները

COVID-վարակված առաջին երեխան «Արաբկիր» բժշկական համալիր է ընդունվել մարտի 31-ին:

ԲԿ-ից հայտնում են, որ դրանից հետո անցած երեք ամիսների ընթացքում «Արաբկիր» է դիմել տարբեր ախտանշաններով 4527 երեխա, որոնցից 3725-ը բժշկական խորհրդատվություն և ծառայություններ է ստացել ամբուլատոր պայմաններում, իսկ 802-ը` ստացիոնար:

Համաձայն ԱՆ կանոնակարգի` անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցեղ COVID- կասկածելի ախտանշաններով 621 երեխա հոսպիտալացվել է ժամանակավոր մեկուսացման բաժանմունքնում, իսկ 181 երեխա` միջին և ծանր կլինիկական ընթացքով` թոքաբանական իզոլացված-COVID բաժանմունքում:

COVID- բաժանմունքում բուժված 38 օրականից մինչև 18 տարեկան երեխաների մի մասն ունեցել է վիճակը ծանրացնող զուգակցված խնդիրներ, մասնավորապես, օնկոլոգիական և օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (քիմիաթերապիա ստացած 4 երեխա), Էպիլեպսիա և այլ նյարդաբանական խնդիրներ, գենետիկ հիվանդություններ, սրտի բնածին արատ, վիտամին B12-ի դեֆիցիտ, երիկամային անբավարարություն, աղեստամոքսային համակարգի խնդիրներ:

.Երեխաներից մեկը եղել է վերին շնչուղիների բնածին ստենոզով, տրախեոստոմայով: Մեկ երեխա Մոսկվայում լյարդի փոխպատվաստման էր ենթարկվել, ուներ թոքաբորբ և նրա ամբողջ ընտանիքը վարակակիր էր:

.Այս ընթացքում «Արաբկիր» ԲՀ-ում ախտորոշվել և բուժվել է Կավասակի և կավասակիանման հիվանդությամբ 8 երեխա, որոնցից 5-ի մոտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշը ասոցացված է եղել COVID- վարակի հետ: 8 երեխայից 7-ը ստացել է ներերակային իմունոգլոբուլին, իսկ 1-ի մոտ դիտվել է ինքնալավացում և նա իմունոգլոբուլին չի ստացել:

.Եղել են նաև զուգակցված վարակներով դեպքեր`սալմոնելյոզ, կլոստրիդիոզ, շիգելյոզ, ռոտավիրուս, գրիպ B և Էբշտեյն-Բարր վիրուսային վարակ:

«Ուրախությամբ արձանագրում ենք, որ բոլոր երեխաները «Արաբկիր» ԲՀ-ից դուրս են գրվել առողջացումով:

Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ն այս ընթացքում մեծ գործունեություն է ծավալել նաև Երևանի 2 մանկատներում` «Մարի Իզմիրլյանի անվան» և Նորքի «Մանկան տուն», և ի պատիվ բուժաշխատողների ու մանկատների անձնակազմերի, այսօր քաղում ենք նաև այդ համագործակցության պտուղները` ասելով, որ մանկատների բոլոր երեխաները նույնպես ապաքինվել են»,-նշում են Արաբկիր ԲԿ-ից։

Աղբյուր՝ 1in.am

Թեմայի այլ նորություններ