Ապրիլի 14-15-ը կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ հասցեների ջրամատակարարումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Ապրիլի 14-15-ը կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ հասցեների ջրամատակարարումը

Ապրիլի 14-15-ը կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին ժամը 9.00-ից մինչև ապրիլի 15-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:

·Դավթաշեն վարչական շրջան՝ 1-4 թաղամասեր, Դավթաշենի 1-10 փողոցներ, Ձոր 1, 2 թաղամասեր, Եղվարդի խճուղի, Միկոյան փողոց,

·Աջափնյակ վարչական շրջան՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան, թաղամասեր, Ալիխանյան Եղբայրներ, Բեկնազարյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Շիրազ, Չաուշ, Պարսեղով, Կարապետյան, Ռուստամյան, Լուկաշին, Զոհրապ, Չուխաջյան փողոցներ, Հալաբյան 22-38 զույգ և 41-65 կենտ համարներ, Բաշինջաղյան փակուղի, Սիլիկյան հին խճուղի, Լուկաշին 1-3 փողոցներ, Աշտարակի խճուղի, Բաշինջաղյան փողոց՝ նրբանցքներով, Ֆուչիկի փողոց՝ նրբանցքներով, Մարգարյան փողոց՝ նրբանցքներով,

·Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Հաղթանակ թաղամաս,

·Կոտայքի մարզ՝ Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա, Ուշի գյուղեր, Զովունի գյուղի 20-26 փողոցներ,

·Արմավիրի մարզ՝ Մերձավան գյուղ,

·Արագածոտնի մարզ՝ Ուշի գյուղ:

Թեմայի այլ նորություններ